ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2001 թվականի N 103
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 23-ի N 390 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության վարկային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության տրանսպորտի ԵՎ կապի նախարարություն
Ե. Զախարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (խորհրդի նախագահ) |
Հ. Բեգլարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
Ս. Գրիգորյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ |
Ն. Առուստամյան |
- ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային բարեփոխումների վարչության պետ |
Է. Կարապետյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ներդրումների և շինարարական ծրագրերի վարչության պետ |
Ս. Կանայան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային ծրագրերի իրականացման գրասենյակների աշխատանքների համակարգման և վերահսկման վարչության պետի տեղակալ |
Լ. Եսայան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության և տրանսպորտի ձեռնարկությունների ֆինանսական ծրագրերի վարչության պետի տեղակալ |
Ա. Բախտամյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային վարկային ԾԻԳ-ի ղեկավար |
|
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության վարկային ծրագիր իրականացնող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար»: |
|
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|