ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2001 թվականի N 68
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության գործունեության կարգավորման միջոցառումների մասին» N 875 որոշման 7-րդ կետի «ա» ենթակետի`
Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը`
Մ. Միքայելյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) | |
Մ. Մելքումյան | - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ | |
Ա. Սուքիասյան | - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության քիմիայի վարչության պետ | |
Գ. Մկրտչյան | - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ակնագործության, ոսկեգործության և գեղարվեստական իրերի արտադրության վարչության պետ | |
Կ. Բուդախյան | - ՀՀ պետական եկամուտների նախարարության հարկային վարչության տեսուչ | |
Բ. Սահակյան | - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Շենգավիթի տարածքային կենտրոնի սոցիալական վճարների բաժնի պետ-տնօրենի տեղակալ | |
Ս. Ղարիբյան | - ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության երկրորդ բաժնի պետ (համաձայնությամբ) | |
Հ. Հովհաննիսյան | - ՀՀ էներգետիկայի նախարարության ֆինանսական հոսքերի կարգավորման գլխավոր մասնագետ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.04.2001, N 307 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|