Գլխավոր տեղեկություն
Համար
N 68
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.01.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2001 թվականի N 68

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության գործունեության կարգավորման միջոցառումների մասին» N 875 որոշման 7-րդ կետի «ա» ենթակետի`

Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը`

 

Մ. Միքայելյան   - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Մ. Մելքումյան    - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ
Ա. Սուքիասյան     - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության քիմիայի վարչության պետ
Գ. Մկրտչյան     - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ակնագործության, ոսկեգործության և գեղարվեստական իրերի արտադրության վարչության պետ
Կ. Բուդախյան   - ՀՀ պետական եկամուտների նախարարության հարկային վարչության տեսուչ
Բ. Սահակյան    - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Շենգավիթի տարածքային կենտրոնի սոցիալական վճարների բաժնի պետ-տնօրենի տեղակալ
Ս. Ղարիբյան     - ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության երկրորդ բաժնի պետ (համաձայնությամբ)
Հ. Հովհաննիսյան    - ՀՀ էներգետիկայի նախարարության ֆինանսական հոսքերի կարգավորման գլխավոր մասնագետ