Basic information
Number
N 1-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (25.02.2011-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2011.02.15/4(387) Հոդ.73
Enactment organisation
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Enactment date
10.01.2011
Signing organisation
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Signing date
10.01.2011
Effective date
25.02.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հունվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 12411041

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

10 հունվարի 2011 թ.

 N 1-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի ԹԻՎ 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթներով

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2008 թվականի հունիսի 6-ի «Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրման կարգը սահմանելու մասին» թիվ 06-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) Հրամանի հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Գանգատարկման հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը` վերադաս հարկային մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից առաջարկված թեկնածուներից` պահպանելով հետևյալ համամասնությունները`

1) 1 անդամ` առաջարկված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ռազմավարական ծրագրավորման վարչության կողմից,

2) 1 անդամ` առաջարկված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության կողմից,

3) 1 անդամ` առաջարկված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման վարչության կողմից,

4) 1 անդամ` առաջարկված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներքին դիտարկումների և վերահսկողության վարչության կողմից,

5) 1 անդամ` առաջարկված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության կողմից,

6) 1 անդամ` առաջարկված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության կողմից,

7) 1 անդամ` առաջարկված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կողմից,

8) 1 անդամ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսչության պետ:

Գանգատարկման հանձնաժողովի նախագահը նշանակվում է հարկային մարմնի ղեկավարի կողմից` հարկային մարմնի ղեկավարի տեղակալների թվից:

Գանգատարկման հանձնաժողովն ունի քարտուղար, որը չի հանդիսանում Գանգատարկման հանձնաժողովի անդամ:»,

2) Հրամանի հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Գանգատարկման հանձնաժողովի անդամը, բացառությամբ Գանգատարկման հանձնաժողովի նախագահի, նշանակվում է 2 տարի ժամկետով:»,

3) Հրամանի հավելվածի 5-րդ կետից հանել «ծառայության» բառը:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

Նախագահ

Գ. Խաչատրյան