ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2000 թվականի N 635
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՎԱԿԱՆ ԵՐԱՇՏԻ ԵՎ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՈՒ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի և սակավաջրության պատճառով ստեղծված արտակարգ ծանր վիճակից, որի հետևանքով վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսերը, բնական կերային տարածքներն ու անտառները` հանգեցնելով բերքի մեծ կորստի և անասնապահության ոլորտի լուրջ դժվարությունների, վնասելով շրջակա միջավայրը`
1. Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտից և սակավաջրությունից առավել տուժած համարել հետևյալ տարածաշրջանները`
Արարատի մարզի նախալեռնային տարածաշրջանները
Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանը
Շիրակի մարզի բարձրադիր և անջրդի տարածաշրջանները
Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանը, բարձրադիր և անջրդի մյուս տարածաշրջանները
Լոռու մարզի բարձրադիր և անջրդի տարածաշրջանները
Տավուշի մարզի բարձրադիր և անջրդի տարածաշրջանները
Գեղարքունիքի մարզը
Կոտայքի մարզի անջրդի տարածաշրջանները
Վայոց ձորի մարզի անջրդի տարածաշրջանները
Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանը և մյուս անջրդի տարածաշրջանները:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել մարզերի տարածքներում տևական երաշտից ու սակավաջրությունից առավել տուժած համայնքների ցանկը:
3. Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի և սակավաջրության հետևանքների մեղմացման ու պատճառած վնասների վերացման միջոցառումները համակարգելու նպատակով ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`
Դ. Զադոյան |
- | ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Զ. Գևորգյան |
- | ՀՀ գյուղատնտեսության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ռ. Մարտիրոսյան |
- | ՀՀ սոցիալական ապահովության նախարար |
Ա. Մկրտչյան |
- | ՀՀ առողջապահության նախարար |
Մ. Մուրադյան |
- | ՀՀ բնապահպանության նախարար |
Վ. Հարությունյան |
- | ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ |
Վ. Մովսիսյան |
- | ՀՀ վարչապետի խորհրդական |
Գ. Մարտիրոսյան |
- | ՀՀ կառավարությանն առընթեր մարդասիրական օգնության հանձնաժողովի նախագահ |
Ա. Ալավերդյան |
- | ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ |
Ա. Անդրեասյան |
- | ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ |
Ա. Մարտիրոսյան |
- | ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Մ. Միքայելյան |
- | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Մովսիսյան |
- | ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
Հ. Քլոյան |
- | ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Գ. Անանյան |
- | ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Գ. Հակոբյան |
- | ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի խորհրդական |
4. Կառավարական հանձնաժողովին`
ա) բանակցություններ վարել միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա պետությունների հետ և մեկամսյա ժամկետում ճշգրտել նրանց կողմից ակնկալվող հնարավոր աջակցության ձևերն ու չափերը.
բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի և սակավաջրության հետևանքների մեղմացման ու պատճառած վնասների վերացման միջոցառումների ծրագիրը և համապատասխան ժամանակացույցը` նշելով ֆինանսավորման հնարավոր աղբյուրները:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 20-օրյա ժամկետում քննության առնել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի և սակավաջրության հետևանքների մեղմացման ու պատճառած վնասների վերացման միջոցառումների ֆինանսավորման վերաբերյալ:
6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա պետությունների կառավարություններին տեղեկացնել Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի և սակավաջրության հետևանքների ու պատճառած վնասների մասին և նրանց տրամադրել սույն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 7-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի ու սակավաջրության հետևանքների վերացման միջոցառումների մասին» արձանագրային որոշումը և միջազգային կազմակերպություններին ու օտարերկրյա պետություններին ուղղված Հայաստանի Հանրապետության վարչապետի ուղերձը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.02.2001, N 138 | 19.02.2001, N 635 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|