Գլխավոր տեղեկություն
Համար
N 635
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2000-19.02.2001)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.10/50(574)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.09.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.09.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 սեպտեմբերի 2000 թվականի N 635
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՎԱԿԱՆ ԵՐԱՇՏԻ ԵՎ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՈՒ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի և սակավաջրության պատճառով ստեղծված արտակարգ ծանր վիճակից, որի հետևանքով վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսերը, բնական կերային տարածքներն ու անտառները` հանգեցնելով բերքի մեծ կորստի և անասնապահության ոլորտի լուրջ դժվարությունների, վնասելով շրջակա միջավայրը`

1. Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտից և սակավաջրությունից առավել տուժած համարել հետևյալ տարածաշրջանները`

Արարատի մարզի նախալեռնային տարածաշրջանները

Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանը

Շիրակի մարզի բարձրադիր և անջրդի տարածաշրջանները

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանը, բարձրադիր և անջրդի մյուս տարածաշրջանները

Լոռու մարզի բարձրադիր և անջրդի տարածաշրջանները

Տավուշի մարզի բարձրադիր և անջրդի տարածաշրջանները

Գեղարքունիքի մարզը

Կոտայքի մարզի անջրդի տարածաշրջանները

Վայոց ձորի մարզի անջրդի տարածաշրջանները

Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանը և մյուս անջրդի տարածաշրջանները:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել մարզերի տարածքներում տևական երաշտից ու սակավաջրությունից առավել տուժած համայնքների ցանկը:

3. Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի և սակավաջրության հետևանքների մեղմացման ու պատճառած վնասների վերացման միջոցառումները համակարգելու նպատակով ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Դ. Զադոյան

- ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)

Զ. Գևորգյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ռ. Մարտիրոսյան

- ՀՀ սոցիալական ապահովության նախարար

Ա. Մկրտչյան

- ՀՀ առողջապահության նախարար

Մ. Մուրադյան

- ՀՀ բնապահպանության նախարար

Վ. Հարությունյան

- ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ

Վ. Մովսիսյան

- ՀՀ վարչապետի խորհրդական

Գ. Մարտիրոսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր մարդասիրական օգնության հանձնաժողովի նախագահ

Ա. Ալավերդյան

- ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ

Ա. Անդրեասյան

- ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ

Ա. Մարտիրոսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Մ. Միքայելյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Մովսիսյան

- ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

Հ. Քլոյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Գ. Անանյան

- ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Գ. Հակոբյան

- ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի խորհրդական

 

4. Կառավարական հանձնաժողովին`

ա) բանակցություններ վարել միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա պետությունների հետ և մեկամսյա ժամկետում ճշգրտել նրանց կողմից ակնկալվող հնարավոր աջակցության ձևերն ու չափերը.

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի և սակավաջրության հետևանքների մեղմացման ու պատճառած վնասների վերացման միջոցառումների ծրագիրը և համապատասխան ժամանակացույցը` նշելով ֆինանսավորման հնարավոր աղբյուրները:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 20-օրյա ժամկետում քննության առնել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի և սակավաջրության հետևանքների մեղմացման ու պատճառած վնասների վերացման միջոցառումների ֆինանսավորման վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա պետությունների կառավարություններին տեղեկացնել Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի և սակավաջրության հետևանքների ու պատճառած վնասների մասին և նրանց տրամադրել սույն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 7-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի ու սակավաջրության հետևանքների վերացման միջոցառումների մասին» արձանագրային որոշումը և միջազգային կազմակերպություններին ու օտարերկրյա պետություններին ուղղված Հայաստանի Հանրապետության վարչապետի ուղերձը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան