Գլխավոր տեղեկություն
Համար
N 176-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2002-25.01.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.10.28/26.1 Հոդ.223
Ընդունող մարմին
Վերին Պտղնի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
12.08.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրական կոմիտե
Ստորագրման ամսաթիվ
12.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.01.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հոկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302226

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 օգոստոսի 2002 թ.

ք. Երևան

N 176-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՋԵՐՄԱԷՆԵՐԳԻԱ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն ջերմային էներգիայի մատակարարման մասին» Ձև թիվ 1-ջերմաէներգիա պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

 Նախագահ Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թ. թիվ 176-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»՝ ՁԵՎ N 1-ՋԵՐՄԱԷՆԵՐԳԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Ջերմային էներգիայի մատակարարման մասին» ձև N 1-ջերմաէներգիա (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են ջերմաէլեկտրակայանները, ջերմային տնտեսությունները, ինչպես նաև բնակարանային ֆոնդին և կոմունալ-կենցաղային կարիքների համար ջերմային էներգիա մատակարարող իրավաբանական անձինք, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են: Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին՝ մինչև մարտի 5-ը, որը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն՝ մինչև մարտի 15-ը, որը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն մինչև մարտի 20-ը:

3. Հաշվետվություն չեն ներկայացնում այն իրավաբանական անձինք, որոնք.

1) արտադրում են ջերմաէներգիա, բայց անմիջապես սպառողներին չեն մատակարարում,

2) ջերմային էներգիա են մատակարարում այլ իրավաբանական անձանց՝ արտադրատեխնոլոգիական կարիքների համար:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

բաժին1. ջերմամատակարարման աղբյուրների քանակական և տեխնիկական ցուցանիշները

 

5. 101 տողում բերվում է հաշվետու տարում շահագործման հանձնված կաթսայատների քանակը, 102 տողում՝ սահմանված կարգով դուրս գրված, լուծարված կաթսայատներինը:

6. 103 տողում բերվում է հաշվետու տարեվերջին կաթսայատների քանակը, որից առանձնացվում են աշխատանքային վիճակում գտնվողները (տող 104) և չգործողները (տող 105):

7. Աշխատող կաթսայատների քանակական բաշխվածությունն ըստ հաշվետու տարում օգտագործած վառելիքի տեսակի և քանակի բերվում է 106-117 տողերում:

8. «Աշխատող կաթսայատների գումարային հզորությունը տարեվերջին» տողում (118) բերվում է տեղակայված կաթսաների անձնագրային /գործարքային/ հզորությունների գումարը:

Եթե որևէ կաթսայի վերաբերյալ բացակայում է անձնագրային հզորությունը կամ փաստացի ջերմաարտադրողականությունը, ապա հարկ է ցույց տալ դրա հաշվարկային ցուցանիշը, ելնելով մեկ ժամում ջրի առավելագույն ծախսից կամ, բացառության կարգով, վառելիքի մեկ ժամվա ծախսից:

9. Տող 119-ում բերվում է տեղադրված կաթսաների քանակը հաշվետու տարեվերջին, անկախ նրանից աշխատում են, վերանորոգման մեջ են կամ չեն աշխատում այլ պատճառներով, իսկ գործողները և չգործողները՝ համապատասխանաբար 120 և 121 տողերում:

 

Բաժին 2. Ջերմային ցանցերի երկարությունը

 

10. Տող 201-ում բերվում է ջերմային ցանցի մայրուղիների երկարությունը տարեվերջին՝ երկխողովակային հաշվարկմամբ: Ջերմային ցանցերի երկարությունը որոշվում է մայրուղու երկարությամբ տեղադրված երկու խողովակներով (ուղիղ կամ ջերմատար և հակադարձ) առանց ներբակային (ներթաղային) ցանցերի:

11. Տող 202-ում բերվում է ջերմային ցանցի այն հատվածի երկարությունը, որն ենթակա է փոխման, տող 203-ում՝ վերանորոգման: Գոլորշու ցանցի վերաբերյալ նույն տվյալները բերվում են տողեր 204-206-ում:

 

Բաժին 3. Ջերմային էներգիայի արտադրությունը և բաց թողումը

 

12. Արտադրված ջերմային էներգիայի քանակը (տող 301) որոշվում է բաց թողնված գոլորշու և տաք ջրի քանակով և ջերմության պահպանումով:

13. Տող 302-ում բերվում է դրսից ստացված (գնված) ջերմային էներգիայի քանակը, որը որոշվում է չափիչ սարքավորումների ցուցմունքների կամ ջերմություն մատակարարողի ներկայացրած վճարային հաշվի հիման վրա:

14. Տող 303-ում բերվում է հաշվետու ժամանակաշրջանում բոլոր տեսակի սպառողներին փաստացի բաց թողնված ջերմային էներգիայի քանակը, որը որոշվում է չափիչ սարքավորումների տվյալների հիման վրա, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սպառման նորմաներով:

Բաց թողնված ջերմային էներգիայի ընդհանուր քանակի մեջ չի մտնում կաթսայատան սեփական արտադրական կարիքների համար օգտագործված ջերմության քանակը:

15. 303 տողից առանձնացվում է սեփական սպառողներին (տող 304) և այլ կազմակերպություններին /վերավաճառող/ (տող 308) բաց թողնված ջերմային էներգիայի քանակը: Սեփական սպառողներին բաց թողնված ջերմային էներգիայի ընդհանուր քանակից առանձնացվում է.

1) բնակարանային ֆոնդին բաց թողնված ջերմային էներգիայի քանակը (տող 305)՝ եթե ծախսված ջերմային էներգիայի արժեքը վճարվում է բնակչության կողմից,

2) կոմունալ-կենցաղային կարիքների համար բաց թողնված ջերմային էներգիայի քանակը (տող 306): Այստեղ հաշվառվում են ուսումնական հաստատություններին, առողջապահական, սպորտային, առևտրի, հասարակական սննդի, մշակույթի օբյեկտներին, մանկական խնամատարական կազմակերպություններին, ճամբարներին, տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպություններին, հյուրանոցներին, հանրակացարաններին, կենցաղ-սպասարկման և այլ օբյեկտներին բաց թողնված ջերմային էներգիայի քանակը:

16. Տող 309-ում բերվում է հաշվետու տարում ջերմային էներգիայի կորուստը, որը որոշվում է ցանցին տրված ջերմության քանակից (ներառյալ արտադրված և դրսից ստացված ջերմային էներգիան հանած կաթսայատան սեփական արտադրական կարիքների համար ծախսված ջերմությունը) հանած բոլոր սպառողներին տրված ջերմային էներգիայի քանակը:

17. Ջեռուցված բնակելի շենքերի քանակից (տող 310) առանձնացվում է բազմաբնակարան շենքերի քանակը (տող 311) և բնակելի տների (առանձնատների) քանակը (տող 313): Տող 311-ից առանձնացվում է 5-ից ավելի հարկանի շենքերի քանակը (տող 312):

18. Տող 314-ում բերվում է ջեռուցված բազմաբնակարան շենքերի բնակարանների բնակելի մակերեսը, իսկ տող 316-ում՝ բնակելի տների (առանձնատների) բնակելի մակերեսը: Տող 314-ից առանձնացվում է 5-ից ավելի հարկանի շենքերի բնակարանների բնակելի մակերեսը (տող 315):

 

Բաժին 4. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները

 

19. Բաժնում բերվող՝ ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա:

20. Տող 401-ում բերվում է ջերմամատակարարման օբյեկտների արտադրական կարողությունների միջին տարեկան հաշվեկշռային արժեքը:

21. Տող 402-ում բերվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է բյուջեից մուտքերը (տող 403), ջերմաէներգիայի իրացումից ստացված մուտքերը (տող 404), մուտքեր նվիրատվությունից (տող 406) և այլ մուտքեր (տող 407): Տող 404-ից առանձնացվում է բնակչությունից ստացված մուտքերը (տող 405):

22. Ընդհանուր ծախսերից (տող 408) առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր» տողում (409) բերում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» տողում (410) բերվում են աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) «գործուղման ծախսեր» տողում (411) բերվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,

4) աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները տողում (412) բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,

5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում են տող 413-ում,

6) կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և վերանորոգման ծախսերը բերվում են տող 414-ում,

7) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում են տող 415-ում:

23. Սպառողներին մատակարարված ջերմային էներգիայի դիմաց տարիների ընթացքում կուտակված պարտքերը բերվում են տող 416-ում, որից՝ հաշվետու տարում գոյացածը՝ տող 417-ում: Այդ թվում՝ բնակչությանը մատակարարված ջերմային էներգիայի դիմաց գոյացած պարտքերի մասով՝ համապատասխանաբար՝ 418 և 419 տողերում:

24. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար (տող 420) որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի (12-ի) վրա բաժանելով:

Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսվա 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի հանրագումարը (ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը), հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար:

Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական  տեղեկությունների ներկայացման» կարգի

 

Ում է ներկայացվում

___________________________________________________

(անվանումը)

 

Ով է ներկայացնում

___________________________________________________

(անվանումը)

 

ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը *      I I I I I I I I I I I I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *                               I I I I I I I I I

 

Մարզը ________________________________________  I   I   I

 

Գտնվելու վայրը __________________________________

 

Էլեկտրոնային փոստի հասցեն _______________________________

 

 

* լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից

Տրամադրված տեղեկությունների գաղտնիության պահպանումը երաշխավորվում է օրենքով                     

 

Ձև N 1-ջերմաէներգիա

 

տարեկան

 

Հաստատված է` ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թ.

թիվ 176-Ն որոշմամբ

 

Ներկայացվում է՝

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) մարզային գործակալության  տարածքային բաժին՝ մինչև մարտի 5-ը, որը՝ ՀՀ ԱՎԾ մարզային գործակալություն՝ մինչև մարտի 15-ը, որը ՀՀ ԱՎԾ՝ մինչև մարտի 20-ը  

 

Ներկայացնում  են՝

1. Ջերմաէլեկտրակայանները

2. Ջերմային տնտեսությունները

3. Բնակարանային ֆոնդին և կոմունալ-կենցաղային կարիքների համար ջերմային էներգիա մատակարարող իրավաբանական անձինք

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով։

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

200…թ. համար

 

Բաժին 1. Ջերմամատակարարման աղբյուրների քանակական և տեխնիկական ցուցանիշները

 

Տողի համարը

 

Չափման միավորը

Ընդամենը

Ա

Բ

Գ

1

101

Հաշվետու տարում շահագործման են հանձնվել կաթսայատներ

միավոր

 

102

Հաշվետու տարում լուծարվել են կաթսայատներ

-"-

 

103

Կաթսայատների քանակը տարեվերջին

-"-

 

104

այդ թվում` աշխատող

-"-

 

105

չաշխատող

-"-

 

106

Աշխատած կաթսայատների բաշխումն ըստ
օգտագործած վառելիքի

ածուխով

կաթսայատների քանակը

միավոր

 

107

վառելիքի քանակը

տոննա

 

108

այլ կոշտ վառելիքով

կաթսայատների քանակը

միավոր

 

109

վառելիքի քանակը

տոննա

 

110

մազութով

կաթսայատների քանակը

միավոր

 

111

վառելիքի քանակը

տոննա

 

112

այլ հեղուկ վառելիքով

կաթսայատների քանակը

միավոր

 

113

վառելիքի քանակը

տոննա

 

114

գազով

կաթսայատների քանակը

միավոր

 

115

վառելիքի քանակը

հազ. խոր. մ

 

116

էլեկտրաէներգիայով

կաթսայատների քանակը

միավոր

 

117

վառելիքի քանակը

հազ. կվտ-ժ

 

118

Աշխատող կաթսայատների գումարային հզորությունը տարեվերջին

գկալ/ժ

 

119

Տեղադրված կաթսաների քանակը տարեվերջին

միավոր

 

120

այդ թվում՝ աշխատող

-"-

 

121

չաշխատող

-"-

 

 

Բաժին 2. Ջերմային ցանցերի երկարությունը

 

(կմ)

Տողի

համարը

 

Ընդամենը

Ա

Բ

1

201

Ջերմային ցանցերի երկարությունը տարեվերջին (երկխողովակային հաշվարկմամբ)

 

202

դրանցից կարիք ունեն՝ փոխման

 

203

վերանորոգման

 

204

Գոլորշու ցանցերի երկարությունը տարեվերջին (երկխողովակային հաշվարկմամբ)

 

205

դրանցից կարիք ունեն՝ փոխման

 

206

վերանորոգման

 

 

Բաժին 3. Ջերմային էներգիայի արտադրությունը և բաց թողումը

 

Տողի

համարը

 

Չափման միավորը

Ընդամենը

Ա

Բ

Գ

1

301

Արտադրվել է տարվա ընթացքում

գկալ

 

302

Ստացվել է դրսից

-"-

 

303

Բաց է թողնվել, ընդամենը (304+308)

-"-

 

304

 որից՝ իր սպառողներին (305+306+307)

-"-

 

305

 այդ թվում

բնակարանային ֆոնդին

-"-

 

306

կոմունալ-կենցաղային կարիքների համար

-"-

 

307

արտադրական կարիքների համար

-"-

 

308

բաց է թողնվել այլ կազմակերպությունների (վերավաճառողի)

-"-

 

309

Կորուստը տարվա ընթացքում

-"-

 

310

Ջեռուցված բնակելի շենքերի քանակը / 311+313 /

միավոր

 

311

այդ թվում՝ բազմաբնակարան շենքեր

-"-

 

312

որից՝ 5-ից ավելի հարկանի

-"-

 

313

բնակելի տներ (առանձնատներ)

-"-

 

314

Ջեռուցված բազմաբնակարան շենքերի բնակարանների բնակելի մակերեսը

հազ.քառ.մ

 

315

որից՝ 5-ից ավելի հարկանի շենքերում

-"-

 

316

Բնակելի տների (առանձնատների) բնակելի մակերեսը

-"-

 

 

Բաժին 4. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները

 

(հազ. դրամ)

Տողի համարը  

Ընդամենը

Ա

Բ

1

401

Ջերմամատակարարման օբյեկտների արտադրական կարողությունների միջին

տարեկան հաշվեկշռային արժեքը

 

402

Մուտքեր, ընդամենը

 

403

այդ թվում՝ բյուջեից

 

404

ջերմաէներգիայի իրացումից

 

405

որից՝ բնակչությունից

 

406

նվիրատվությունից

 

407

այլ մուտքեր

 

408

Ծախսեր, ընդամենը

 

409

այդ թվում՝ նյութական ծախսեր

 

410

ոչ նյութական ծառայությունների վճարումներ

 

411

գործուղման ծախսեր

 

412

աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ

 

413

պարտադիր սոցիալական ապահովագրական վճարներ

 

414

հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռք բերման
ծախսեր

 

415

այլ ծախսեր

 

416

Ջերմային էներգիայի մատակարարումից տարիների ընթացքում կուտակված պարտքերը

ընդամենը

 

417

հաշվետու տարում

 

418

որից՝ բնակչությունից

ընդամենը

 

419

հաշվետու տարում

 

420

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, մարդ

 

 

   

Ղեկավար՝

     

Կատարող ________________

 

Անուն, ազգանուն_____________

     

Հեռ.____________________

 

Պաշտոն ___________________

     

___ _______________ 200 թ.

 

Ստորագրություն _____________