ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2000 թվականի N 793
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
(1-ին կետն ուժը կորցրել է 16.11.01 թիվ 811 որոշում)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 662 որոշման 1-ին կետը և 1999 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 18-ի N 662 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 619 որոշումը:
Հաստատված է ՀՀ վարչապետի 2000 թ. նոյեմբերի 24-ի N 793 որոշմամբ |
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կենտրոնական ապարատի
(կառուցվածքն ուժը կորցրել է 16.11.01 թիվ 811 որոշում)
Նախարարի աշխատակազմ
Գործերի կառավարչություն
Միջնակարգ կրթության վարչություն
Միջին մասնագիտական կրթության վարչություն
Բարձրագույն մասնագիտական կրթության վարչություն
Գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչություն
Դաստիարակության վարչություն
Արտաքին կապերի և սփյուռքի վարչություն
Իրավաբանական վարչություն
Ֆինանսական վարչություն
Կրթության տեսչություն
Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին
Հաշվապահական հաշվառման բաժին
Ընդհանուր բաժին
Կադրերի բաժին