Գլխավոր տեղեկություն
Համար
N 147
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.03.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.03.14/6(39)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.03.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մարտի 1998 թվականի N 147
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 577 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 39 որոշմանը համապատասխան`

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների ու նվիրատվությունների հաշվին ապրանքների և ծառայությունների գնումների միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը (կցվում են):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թվականի
մարտի 11-ի N 147 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների ու նվիրատվությունների հաշվին ապրանքների և ծառայությունների գնումների միջգերատեսչական մրցութային հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ստեղծվել է արտասահմանյան վարկային միջոցների ու նվիրատվությունների արդյունավետ օգտագործման, վարկային ծրագրերով նախատեսված աշխատանքների կազմակերպման և մրցույթների անցկացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

 II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովը`

ա) վերահսկում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինների (այսուհետև` գնորդ) կողմից կատարվող արտասահմանյան վարկային միջոցների ու նվիրատվությունների հաշվին ապրանքների և ծառայությունների գնումները.

բ) երկշաբաթյա ժամկետում քննարկում և հաստատում է գնորդի ընդունած որոշումը մրցույթի հաղթողի վերաբերյալ.

գ) մրցույթին ներկայացված ապրանքների և ծառայությունների արժեքը մեկ մլն. ԱՄՆ-ի դոլարից գերազանցելու դեպքում` իր ընդունած որոշումը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

դ) գնորդին խորհրդատվական օգնություն է ցույց տալիս արտասահմանյան վարկային միջոցների ու նվիրատվությունների հաշվին ապրանքների և ծառայությունների գնումների կատարման գործում.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրներ և գործառույթներ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի միջոցով:

Հանձնաժողովի նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը` ըստ անհրաժեշտության:

Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:

5. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն կեսը:

Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

6. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարվում է նրա նախագահը:

Հանձնաժողովի նախագահը վարում է հանձնաժողովի նիստերը և վերահսկողություն իրականացնում ընդունված որոշումների կատարման նկատմամբ:

7. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է հանձնաժողովի նիստերի անցկացման վայրի, ժամանակի և օրակարգի մասին, կատարում հանձնաժողովի ընթացիկ տեխնիկական աշխատանքները:

8. Հանձնաժողովի անդամները կարող են դիտորդի կարգավիճակով մասնակցել մրցույթի կազմակերպմանը և անցկացմանը:

9. Հանձնաժողովի նիստերում քննարկվող առանձին հարցերի կապակցությամբ հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև առանձին փորձագետներ կամ մասնագետներ:

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թվականի
մարտի 11-ի N 147 որոշմամբ

 

 

 

 

 Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Լ. Գալստյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Շ. Կիրակոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
Ի. Մարտիրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ռ. Քրմոյան - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
Կ. Անտոնյան - ՀՀ առողջապահության նախարարության տնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ
Ս. Կոտոլիկյան - ՀՀ էներգետիկայի նախարարության ինվեստիցիոն ծրագրերի գլխավոր վարչության պետ
Ն. Պետրոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության տնտեսագիտական և ֆինանսական վարչության պետ
Պ. Ամիրջանյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)