ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2000 թվականի N 695
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 497 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 497 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման 1-ին կետում «12» թիվը փոխարինել «13» թվով.
բ) որոշման 2-րդ կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կոլեգիայի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ Վ. Մխիթարյանին և նույն նախարարության պետական բաժնեմասի կառավարման գլխավոր վարչության պետ Գ. Հովհաննիսյանին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|