Գլխավոր տեղեկություն
Համար
N 390
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.11/2(457)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.06.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2000 թվականի N 390
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրություններն ու անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված`

օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունների 26-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից» բառերով,

օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության 26-րդ կետում «5 մարդ» բառերը փոխարինել «6 մարդ» բառերով,

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային մայրուղիների վերականգնման ու տրանսպորտային ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության վերնագրում և տեքստում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության» բառերով,

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնություն», «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնություն-2», «Ձեռնարկությունների զարգացում», «Մասնավոր ոլորտի զարգացում» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության վերնագրում և տեքստում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության», իսկ 26-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից» բառերը` «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից» բառերով.

բ) որոշմամբ հաստատված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության խորհուրդների անհատական կազմերը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում են):


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
փետրվարի 8-ի N 44 որոշմամբ

 

Օտարերկրյա պետությունների եվ միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային եվ դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների անհատական կազմերը

 

ՀՀ կրթության ԵՎ գիտության նախարարություն

 

Է. Ղազարյան

- ՀՀ կրթության և գիտության նախարար (խորհրդի նախագահ)

Ա. Թոփուզյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Կ. Հայրապետյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

Ժ. Ասատրյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սոցիալական ոլորտում բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ

Վ. Թոփալյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության ֆինանսական վարչության պետ

Կ. Մելքոնյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության տեսչական վարչության պետ

Գ. Մանասյան

- ՀՀ Կոտայքի մարզպետարանի կրթության վարչության պետ

Կ. Հարությունյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ղեկավար

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Ա. Մկրտչյան

- ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)

Ա. Զեյնալյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Վ. Դավիդյանց

- ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ

Մ. Երանոսյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման գլխավոր վարչության պետ

Վ. Տերտերյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ

Հ. Դարբինյան

- ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ

Հ. Գրիգորյան

- ՀՀ առողջապահության նախարարության միջազգային կապերի վարչության պետ

Գ. Ստեփանյան

- ՀՀ առողջապահության նախարարության գործերի կառավարիչ

Ս. Խաչատրյան

- ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրեր» ԾԻԳ-ի ղեկավար

 

ՀՀ էներգետիկայի նախարարություն

 

Կ. Գալուստյան

- ՀՀ էներգետիկայի նախարար (խորհրդի նախագահ)

Ռ. Նազարյան

- ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ

Կ. Սարգսյան

- ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

Լ. Գյումիշյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ

Ս. Կոտոլիկյան

- ՀՀ էներգետիկայի նախարարության ինվեստիցիոն ծրագրերի գլխավոր վարչության պետ

Ա. Գալստյան

- ՀՀ էներգետիկայի նախարարության տեխնիկական քաղաքականության գլխավոր վարչության պետ

Ի. Իսայան

- ՀՀ էներգետիկայի նախարարության ֆինանսատնտեսագիտական գլխավոր վարչության պետ

Ս. Թավաքալյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վառելիքաէներգետիկ համալիրի ֆինանսական ծրագրերի վարչության պետ

Մ. Հակոբյան

- ՀՀ էներգետիկայի նախարարության «Սևան-Հրազդանյան կասկադ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

Ռ. Աբրահամյան

- ՀՀ էներգետիկայի նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

Ս. Երիցյան

- ՀՀ էներգետիկայի նախարարության «Հրազդան-5» ԾԻԳ-ի ղեկավար

Ռ. Հովհաննիսյան

- ՀՀ էներգետիկայի նախարարության «Էներգաինվեստ» ԾԻԳ-ի ղեկավար

 

ՀՀ տրանսպորտի ԵՎ կապի նախարարություն

 

Է. Մադաթյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (խորհրդի նախագահ)

Հ. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

Ա. Աղաբաբյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Ս. Կանայան

- ՀՀ կառավարության աշխատակազմի վարկերի և դրամաշնորհների համակարգման վարչության պետ

Գ. Գրիգորյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության արտաքին կապերի վարչության պետ

Է. Կարապետյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ներդրումների և շինարարական ծրագրերի վարչության պետ

Հ. Եսայան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության և տրանսպորտի ձեռնարկությունների ֆինանսական ծրագրերի վարչության պետի տեղակալ

Ռ. Հովհաննիսյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային վարկային ԾԻԳ-ի ղեկավար

 

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության վարկային ծրագիր իրականացնող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար