ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2000 թվականի N 643
քաղ. Երևան
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Սահմանել օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների և դիվանագիտական ներկայացուցչությունների`
ա) ղեկավարների (դեսպան, մշտական ներկայացուցիչ, գլխավոր հյուպատոս, հյուպատոսական գործակալության ղեկավար) պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի.
բ) դիվանագիտական, վարչատեխնիկական և սպասարկող անձնակազմի պաշտոնային դրույքաչափերը` սույն որոշմամբ ղեկավարների համար սահմանված պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափերը կիրարկել 2001 թվականի հունվարի 1-ից, իսկ վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների և դիվանագիտական ներկայացուցչությունների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում:
3. 2001 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 4-ի «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» N 324 որոշման 2-րդ և 3-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված N 1 |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Գտնվելու վայրը |
Պաշտոնը |
Պաշտոնային |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ | դեսպան | 2200 |
Միացյալ ազգերի կազմակերպություն (Նյու Յորք) | մշտական ներկայացուցիչ | 2500 |
Լոս Անջելես քաղաք | գլխավոր հյուպատոս | 2000 |
Կանադա | դեսպան | 2200 |
Արգենտինայի Հանրապետություն | դեսպան | 2000 |
Սան Պաուլո քաղաք | գլխավոր հյուպատոս | 1500 |
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն | դեսպան | 2700 |
Ֆրանսիայի Հանրապետություն | դեսպան | 2700 |
Ավստրիայի Հանրապետություն | դեսպան | 2200 |
Գերմանիայի Հանրապետություն | դեսպան | 2200 |
Իտալիայի Հանրապետություն | դեսպան | 2000 |
Վատիկան քաղաք-պետություն | դեսպան | 2000 |
Բելգիայի Թագավորություն | դեսպան | 2200 |
Շվեյցարիայի Համադաշնություն | մշտական ներկայացուցիչ | 2700 |
Եվրախորհուրդ (Ստրասբուրգ) | դեսպան | 2200 |
Հունաստանի Հանրապետություն | դեսպան | 2000 |
Ռումինիայի Հանրապետություն | դեսպան | 1500 |
Բուլղարիայի Հանրապետություն | դեսպան | 1800 |
Լեհաստանի Հանրապետություն | դեսպան | 1800 |
Եգիպտոսի Արաբական Հանրապետություն | դեսպան | 1800 |
Իրանի Իսլամական Հանրապետություն | դեսպան | 1800 |
Թավրիզ քաղաք | գլխավոր հյուպատոս | 1300 |
Սիրիայի Արաբական Հանրապետություն | դեսպան | 1800 |
Հալեպ քաղաք | գլխավոր հյուպատոս | 1800 |
Լիբանանի Հանրապետություն | դեսպան | 1800 |
Արաբական Միացյալ Էմիրություններ | դեսպան | 1800 |
Հնդկաստանի Հանրապետություն | դեսպան | 1800 |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն | դեսպան | 1800 |
Ռուսաստանի Դաշնություն | դեսպան | 1800 |
Նովոսիբիրսկ քաղաք | հյուպատոսական գործակալության ղեկավար | 1000 |
Ուկրաինա | դեսպան | 1300 |
Բելառուսի Հանրապետություն | դեսպան | 1000 |
Ղազախստանի Հանրապետություն | դեսպան | 1000 |
Վրաստան | դեսպան | 1000 |
Թուրքմենստան | դեսպան | 1000 |
Սանկտ Պետերբուրգ քաղաք | գլխավոր հյուպատոս | 1500 |
Իրաքի Հանրապետություն | դեսպան | 1800 |
Ճապոնիա | դեսպան | 2500 |
Շվեդիայի Թագավորություն | դեսպան | 2000 |
Իսրայելի պետություն | դեսպան | 2000 |
Ուզբեկստանի Հանրապետություն | դեսպան | 1000 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մանուկյան |
Հավելված N 2 |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ, ՎԱՐՉԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ` ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնների անվանումները |
Տոկոսային հարաբերությունը |
Արտակարգ դեսպանորդ-լիազոր նախարար | 80 |
Խորհրդական | 75 |
1-ին քարտուղար | 70 |
2-րդ քարտուղար | 65 |
3-րդ քարտուղար | 60 |
Կցորդ | 55 |
Ռեֆերենտ | 30 |
Թարգմանիչ | 30 |
Հաշվապահ, գրասենյակի վարիչ, տնտեսական մասի վարիչ, մեխանիկ-վարորդ | 30 |
Քարտուղար-մեքենագրուհի | 25 |
Հավաքարար | 20 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մանուկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.02.2002, N 120 | 13.02.2002, N 643 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|