Գլխավոր տեղեկություն
Համար
N 643
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2000-13.02.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.02.11/8(674)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.09.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2000 թվականի N 643
քաղ. Երևան

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Սահմանել օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների և դիվանագիտական ներկայացուցչությունների`

ա) ղեկավարների (դեսպան, մշտական ներկայացուցիչ, գլխավոր հյուպատոս, հյուպատոսական գործակալության ղեկավար) պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի.

բ) դիվանագիտական, վարչատեխնիկական և սպասարկող անձնակազմի պաշտոնային դրույքաչափերը` սույն որոշմամբ ղեկավարների համար սահմանված պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափերը կիրարկել 2001 թվականի հունվարի 1-ից, իսկ վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների և դիվանագիտական ներկայացուցչությունների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում:

3. 2001 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 4-ի «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» N 324 որոշման 2-րդ և 3-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2000 թ.
սեպտեմբերի 22-ի N 643 որոշման

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Գտնվելու վայրը

 Պաշտոնը

Պաշտոնային
դրույքաչափը
(ԱՄՆ-ի դոլար)

Ամերիկայի Միացյալ Նահանգներ դեսպան 2200
Միացյալ ազգերի կազմակերպություն (Նյու Յորք) մշտական ներկայացուցիչ  2500
Լոս Անջելես քաղաք գլխավոր հյուպատոս 2000
Կանադա դեսպան 2200
Արգենտինայի Հանրապետություն դեսպան 2000
Սան Պաուլո քաղաք գլխավոր հյուպատոս 1500
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն դեսպան 2700
Ֆրանսիայի Հանրապետություն դեսպան 2700
Ավստրիայի Հանրապետություն դեսպան 2200
Գերմանիայի Հանրապետություն դեսպան 2200
Իտալիայի Հանրապետություն դեսպան 2000
Վատիկան քաղաք-պետություն դեսպան 2000
Բելգիայի Թագավորություն դեսպան 2200
Շվեյցարիայի Համադաշնություն մշտական ներկայացուցիչ 2700
Եվրախորհուրդ (Ստրասբուրգ) դեսպան 2200
Հունաստանի Հանրապետություն դեսպան 2000
Ռումինիայի Հանրապետություն դեսպան 1500
Բուլղարիայի Հանրապետություն դեսպան 1800
Լեհաստանի Հանրապետություն դեսպան 1800
Եգիպտոսի Արաբական Հանրապետություն դեսպան 1800
Իրանի Իսլամական Հանրապետություն դեսպան 1800
Թավրիզ քաղաք գլխավոր հյուպատոս 1300
Սիրիայի Արաբական Հանրապետություն դեսպան 1800
Հալեպ քաղաք գլխավոր հյուպատոս 1800
Լիբանանի Հանրապետություն դեսպան 1800
Արաբական Միացյալ Էմիրություններ դեսպան 1800
Հնդկաստանի Հանրապետություն դեսպան 1800
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն դեսպան 1800
Ռուսաստանի Դաշնություն դեսպան 1800
Նովոսիբիրսկ քաղաք հյուպատոսական գործակալության ղեկավար 1000
Ուկրաինա դեսպան 1300
Բելառուսի Հանրապետություն դեսպան 1000
Ղազախստանի Հանրապետություն դեսպան 1000
Վրաստան դեսպան 1000
Թուրքմենստան դեսպան 1000
Սանկտ Պետերբուրգ քաղաք գլխավոր հյուպատոս 1500
Իրաքի Հանրապետություն դեսպան 1800
Ճապոնիա դեսպան  2500
Շվեդիայի Թագավորություն դեսպան 2000
Իսրայելի պետություն դեսպան 2000
Ուզբեկստանի Հանրապետություն դեսպան 1000

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Ա. Մանուկյան

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2000 թ.
սեպտեմբերի 22-ի N 643 որոշման

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ, ՎԱՐՉԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ` ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնների անվանումները

Տոկոսային հարաբերությունը
ղեկավարի պաշտոնային
դրույքաչափի նկատմամբ

Արտակարգ դեսպանորդ-լիազոր նախարար 80
Խորհրդական 75
1-ին քարտուղար 70
2-րդ քարտուղար 65
3-րդ քարտուղար 60
Կցորդ 55
Ռեֆերենտ 30
Թարգմանիչ 30
Հաշվապահ, գրասենյակի վարիչ, տնտեսական մասի վարիչ, մեխանիկ-վարորդ 30
Քարտուղար-մեքենագրուհի 25
Հավաքարար 20

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Ա. Մանուկյան