Գլխավոր տեղեկություն
Համար
N 562
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.08.2000-12.03.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.08.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2000 թվականի N 562

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`

 ա) Շիրակի մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).

 բ) Շիրակի մարզպետարանի աշխատողների թիվը` 151 մարդ:

 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Շիրակի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 54 որոշման 1-ին կետը:

 

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

օգոստոսի 22-ի N 562 որոշմամբ

        

 Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Շիրակի մարզպետարանի

 

 Ֆինանսատնտեսագիտական վարչություն

 Քաղաքաշինության և կապիտալ շինարարության վարչություն

 Գյուղատնտեսության և բնօգտագործման վարչություն

 Տեղական ինքնակառավարման մարմինների վարչություն

 Հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների վարչություն

 Կրթության վարչություն

 Առողջապահության վարչություն

 Սոցիալական ապահովության վարչություն

 Պետական գույքի հաշվառման, սպասարկման և շահագործման վարչություն

 Արտադրական ենթակառուցվածքների գործունեության համակարգման վարչություն

 Արդյունաբերության զարգացման աջակցության վարչություն

 Մշակույթի բաժին

 Սպորտի և ֆիզիկական կուլտուրայի բաժին

 Արտաքին և հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժին

 Իրավաբանական բաժին

 Մարզպետի աշխատակազմ