Գլխավոր տեղեկություն
Համար
N 663
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.12.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 1996 թվականի N 663

քաղ. Երևան

 

«ՆՈՐ ՆՈՐՔ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՎԱՆԻ N 9 ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՄԱՍԻՆ

 

1. Նկատի ունենալով «Նոր Նորք» ուսանողական ավանի N 9 մասնաշենքը որպես բնակարանային ֆոնդ վերակառուցելու աննպատակահարմարությունը, այն հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության տնօրինությանը` որպես հանրակացարան շահագործելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը և Երևանի քաղաքապետին` 15-օրյա ժամկետում իրականացնել նշված մասնաշենքի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 16-ի «Երևանի քաղաքապետարանին շենքեր հանձնելու մասին» N 144 որոշումը` «Նոր Նորք» ուսանողական ավանի N 9 մասնաշենքի մասով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ