ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մայիսի 1998 թվականի N 219
քաղ. Երևան
ԲՆԱԿԵԼԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 և 27 հոդվածներին համապատասխան` քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գույքահարկով հարկման ենթակա բնակելի շինությունների մասով 1997-1998 թվականների գույքահարկը հաշվարկելու համար Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններին անհրաժեշտ տեղեկություններով ապահովելու նպատակով`
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին 20-օրյա ժամկետում տվյալ համայնքի տարածքն սպասարկող Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տարածքային մարմիններին (Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն) հաղորդել բնակելի շինություններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` նշված տեղեկությունների կազմման ժամանակ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել համայնքների ղեկավարներին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հավելված |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության _______________ մարզի ________ համայնքի տարածքի բնակելի շինություններում հաշվառված անձանց վերաբերյալ
NN |
Բնակելի շինության հասցեն2 |
1997 թ. հուլիսի 1-ի դրությամբ |
Բնակելի շինության սեփականատերը` տեղեկությունների լրացման օրը (անունը, ազգանունը, հայրանունը)3 | Հաշվառված անձանց թիվը` սեփականության իրավունքի ձեռքբերման ամսվան անմիջականորեն հաջորդող ամսվա 1-ի դրությամբ3 | ||
բնակելի շինության սեփականատիրոջ կամ վարձակալի անունը, ազգանունը, հայրանունը |
հաշվառված անձանց թիվը |
|||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 | |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
|
| |
|
_____________________ |
__________________________ | |
|
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
Կ.Տ.
________
1 Տեղեկությունները ներկայացվում են կանոնակարգված`
ա) քաղաքային համայնքներում` ըստ փողոցների և դրանցում հասցեների (բնակելի շենք, բնակարան) համարակալման աճող հերթականության.բ) գյուղական համայնքներում` ըստ վարվող քարտադարանի:2 Սյունակը լրացվում է տարածքի բոլոր (սեփական, հանրային և պետական) բնակարանների համար:
3 Սյունակը լրացվում է միայն այն դեպքում, երբ 1997 թվականի հուլիսի 1-ից հետո փոխվել է սեփականատերը (առք ու վաճառք, ժառանգություն, նվիրատվություն և այլն):
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |