ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 2000 թվականի N 273
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 139 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքների ցանկը հաստատելու մասին» N 139 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
որոշմամբ հաստատված ցանկի «VI. Լոռու մարզ» բաժնի`
ա) 22-րդ կետից հանել «գ. Պրիվոլնոյե» և «գ. Սարատովկա» բառերը.
բ) 23-րդ կետը լրացնել «գ. Պրիվոլնոյե» և «գ. Սարատովկա» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |