Գլխավոր տեղեկություն
Համար
N 219
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.15/37(409)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.05.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.05.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 մայիսի 1998 թվականի N 219
քաղ. Երևան

ԲՆԱԿԵԼԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 և 27 հոդվածներին համապատասխան` քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գույքահարկով հարկման ենթակա բնակելի շինությունների մասով 1997-1998 թվականների գույքահարկը հաշվարկելու համար Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններին անհրաժեշտ տեղեկություններով ապահովելու նպատակով`

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին 20-օրյա ժամկետում տվյալ համայնքի տարածքն սպասարկող Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տարածքային մարմիններին (Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն) հաղորդել բնակելի շինություններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկություններ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` նշված տեղեկությունների կազմման ժամանակ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել համայնքների ղեկավարներին:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հավելված
 ՀՀ վարչապետի 1998 թ.
մայիսի 1-ի N 219 որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

Հայաստանի Հանրապետության _______________ մարզի ________ համայնքի տարածքի բնակելի շինություններում հաշվառված անձանց վերաբերյալ1

NN
ը/կ

Բնակելի շինության հասցեն2

1997 թ. հուլիսի 1-ի դրությամբ

Բնակելի շինության սեփականատերը` տեղեկությունների լրացման օրը (անունը, ազգանունը, հայրանունը)3 Հաշվառված անձանց թիվը` սեփականության իրավունքի ձեռքբերման ամսվան անմիջականորեն հաջորդող ամսվա 1-ի դրությամբ3
   

բնակելի շինության սեփականատիրոջ կամ վարձակալի անունը, ազգանունը, հայրանունը

հաշվառված անձանց թիվը

   

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

         

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

 

 

 

_____________________

__________________________

 

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

Կ.Տ. 

________

1 Տեղեկությունները ներկայացվում են կանոնակարգված`

ա) քաղաքային համայնքներում` ըստ փողոցների և դրանցում հասցեների (բնակելի շենք, բնակարան) համարակալման աճող հերթականության.բ) գյուղական համայնքներում` ըստ վարվող քարտադարանի:

2 Սյունակը լրացվում է տարածքի բոլոր (սեփական, հանրային և պետական) բնակարանների համար:

3  Սյունակը լրացվում է միայն այն դեպքում, երբ 1997 թվականի հուլիսի 1-ից հետո փոխվել է սեփականատերը (առք ու վաճառք, ժառանգություն, նվիրատվություն և այլն):


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. Կարամանուկյան