ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2000 թվականի N 390
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրություններն ու անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված`
օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունների 26-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից» բառերով,
օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության 26-րդ կետում «5 մարդ» բառերը փոխարինել «6 մարդ» բառերով,
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային մայրուղիների վերականգնման ու տրանսպորտային ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության վերնագրում և տեքստում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության» բառերով,
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնություն», «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնություն-2», «Ձեռնարկությունների զարգացում», «Մասնավոր ոլորտի զարգացում» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության վերնագրում և տեքստում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության», իսկ 26-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից» բառերը` «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից» բառերով.
բ) որոշմամբ հաստատված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության խորհուրդների անհատական կազմերը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում են):
|
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Օտարերկրյա պետությունների եվ միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային եվ դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների անհատական կազմերը
ՀՀ կրթության ԵՎ գիտության նախարարություն
Է. Ղազարյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար (խորհրդի նախագահ) |
Ա. Թոփուզյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Կ. Հայրապետյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ |
Ժ. Ասատրյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սոցիալական ոլորտում բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ |
Վ. Թոփալյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության ֆինանսական վարչության պետ |
Կ. Մելքոնյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության տեսչական վարչության պետ |
Գ. Մանասյան |
- ՀՀ Կոտայքի մարզպետարանի կրթության վարչության պետ |
Կ. Հարությունյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ղեկավար |
ՀՀ առողջապահության նախարարություն
Ա. Մկրտչյան |
- ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ) |
Ա. Զեյնալյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Վ. Դավիդյանց |
- ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ |
Մ. Երանոսյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման գլխավոր վարչության պետ |
Վ. Տերտերյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ |
Հ. Դարբինյան |
- ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ |
Հ. Գրիգորյան |
- ՀՀ առողջապահության նախարարության միջազգային կապերի վարչության պետ |
Գ. Ստեփանյան |
- ՀՀ առողջապահության նախարարության գործերի կառավարիչ |
Ս. Խաչատրյան |
- ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրեր» ԾԻԳ-ի ղեկավար |
ՀՀ էներգետիկայի նախարարություն
Կ. Գալուստյան |
- ՀՀ էներգետիկայի նախարար (խորհրդի նախագահ) |
Ռ. Նազարյան |
- ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ |
Կ. Սարգսյան |
- ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
Լ. Գյումիշյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ |
Ս. Կոտոլիկյան |
- ՀՀ էներգետիկայի նախարարության ինվեստիցիոն ծրագրերի գլխավոր վարչության պետ |
Ա. Գալստյան |
- ՀՀ էներգետիկայի նախարարության տեխնիկական քաղաքականության գլխավոր վարչության պետ |
Ի. Իսայան |
- ՀՀ էներգետիկայի նախարարության ֆինանսատնտեսագիտական գլխավոր վարչության պետ |
Ս. Թավաքալյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վառելիքաէներգետիկ համալիրի ֆինանսական ծրագրերի վարչության պետ |
Մ. Հակոբյան |
- ՀՀ էներգետիկայի նախարարության «Սևան-Հրազդանյան կասկադ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն |
Ռ. Աբրահամյան |
- ՀՀ էներգետիկայի նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն |
Ս. Երիցյան |
- ՀՀ էներգետիկայի նախարարության «Հրազդան-5» ԾԻԳ-ի ղեկավար |
Ռ. Հովհաննիսյան |
- ՀՀ էներգետիկայի նախարարության «Էներգաինվեստ» ԾԻԳ-ի ղեկավար |
ՀՀ տրանսպորտի ԵՎ կապի նախարարություն
Է. Մադաթյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (խորհրդի նախագահ) |
Հ. Բեգլարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
Ա. Աղաբաբյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ |
Ս. Կանայան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի վարկերի և դրամաշնորհների համակարգման վարչության պետ |
Գ. Գրիգորյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության արտաքին կապերի վարչության պետ |
Է. Կարապետյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ներդրումների և շինարարական ծրագրերի վարչության պետ |
Հ. Եսայան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության և տրանսպորտի ձեռնարկությունների ֆինանսական ծրագրերի վարչության պետի տեղակալ |
Ռ. Հովհաննիսյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային վարկային ԾԻԳ-ի ղեկավար |
|
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության վարկային ծրագիր իրականացնող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|