Գլխավոր տեղեկություն
Համար
N 95
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-25.05.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.02.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.02.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.05.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 1998 թվականի N 95

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 542 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 542 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման հավելվածում «ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ», «ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական քաղաքականության վարչության պետ» և «ՀՀ տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ» բառերը` համապատասխանաբար փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ-աշխատակազմի ղեկավար», «ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ» և «ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ» բառերով.

բ) որոշմամբ հաստատված հանձնաժողովի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Տ. Պետրոսյանին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բարեփոխումների գլխավոր վարչության պետ Գ. Գսպոյանին, իսկ Է. Խաչատրյանի փոխարեն` Ա. Վարդանյանին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.05.1998, N 249 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան