Գլխավոր տեղեկություն
Համար
N 577
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.01.1998-15.07.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.25/29
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 1997 թվականի N 577
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 38 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կոլեգիայի հետևյալ կազմը`

նախարար (նախագահ)

նախարարի առաջին տեղակալ

նախարարի տեղակալներ

ՀՀ կրոնի գործերի պետական խորհրդի նախագահ

մշակութային արժեքների պահպանության վարչության պետ

երիտասարդության հարցերի վարչության պետ

հուշարձանների պահպանության և վերականգնման վարչության պետ

ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածի «ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն» տողում «6» թիվը փոխարինել «3» թվով:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 80 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ