ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 1997 թվականի N 562
քաղ. Երևան
1998 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼԻՔ ՀԱՐՑԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին`
ա) 1998 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերում քննարկվելիք հարցերի ծրագիրը կազմելու համար Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի 1998 թվականի ցանկը և ժամանակացույցը:
Նշված ցանկը և ժամանակացույցը տարվա համար ներկայացնել ըստ եռամսյակների, իսկ ընթացիկ եռամսյակին հաջորդող եռամսյակի համար` ըստ տասնօրյակների: Ընդ որում, ցանկը և ժամանակացույցը 1998 թվականի տարվա և առաջին եռամսյակի համար` ըստ տասնօրյակների, ներկայացնել մինչև 1997 թվականի դեկտեմբերի 15-ը, իսկ 1998 թվականի մնացած եռամսյակների համար` այդ եռամսյակներին նախորդող ամսվա 1-ը.
բ) հարկերի, մաքսատուրքերի, մաքսավճարների, սակագների, բյուջեից տրվող գումարների և այլ նմանատիպ հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը պետք է հիմնավորված լինեն կից հաշվարկներով, տեղեկանքներով և այլ անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|