Գլխավոր տեղեկություն
Համար
N 307
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.15/51(286)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.05.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2000 թվականի N 307

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մինչև 2000 թվականի հունիսի 5-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել իրենց կողմից իրականացվող ծրագրերի մասին տեղեկատվություններ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 2000 թվականի հունիսի 10-ը ամփոփել սույն որոշման 1-ին կետում նշված տեղեկատվությունները և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ` Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ քննարկելու համար:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2000 թ.
մայիսի 30-ի N 307 որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետների եվ Երեվանի քաղաքապետի կողմից իրականացվող ծրագրերի մասին

 

1. ՀՀ պետական մարմնի անվանումը      _____________________________________
2. Ծրագրի անվանումը      _____________________________________________
3. Ծրագրի բովանդակային նկարագիրը        __________________________________


 
4. Ծրագրի իրականացման ժամկետը    
(ծրագիրն սկսելու ժամկետը) (ծրագիրն ավարտելու
ժամկետը)
 
   

(հազ. դրամ)

5. Ծրագրի նախահաշվային արժեքը    
    (նախատեսվում է ֆինանսավորել (ֆինանսավորվել է) ՀՀ բյուջետային միջոցների հաշվին)
 
(նախատեսվում է ֆինանսավորել (ֆինանսավորվել է) այլ  աղբյուրներից)
6. 2000 թվականին նախատեսված ֆինանսավորման ծավալները    
    (ՀՀ 2000 թվականի պետական բյուջեից)
 
 
(այլ աղբյուրներից)
7. ՀՀ պետական բյուջեից կատարված փաստացի ֆինանսավորման ծավալները    
    (31.12.1998 թ. դրությամբ)
 
(բյուջետային դասակարգումը)
       
    (31.12.1999 թ. դրությամբ)
 
(բյուջետային դասակարգումը)
       
    (01.06.2000 թ. դրությամբ)
 
(բյուջետային դասակարգումը)
       
    ընդամենը
 
 
8. Այլ աղբյուրներից կատարված փաստացի ֆինանսավորման ծավալները    
    (31.12.1998 թ. դրությամբ)
 
(ֆինանսավորման աղբյուրը)
       
    (31.12.1999 թ. դրությամբ)
 
(ֆինանսավորման աղբյուրը)
       
    (01.06.2000 թ. դրությամբ)
(ֆինանսավորման աղբյուրը)
       
    ընդամենը  

 

____________
Ծանոթագրություններ:

1. 1-ին կետում նշվում է ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական մարմնի լրիվ անվանումը:
2-րդ կետում նշվում է ծրագրի լրիվ անվանումը:
3-րդ կետում ներկայացվում է ծրագրի բովանդակային նկարագիրը:
4-րդ կետում նշվում են ծրագիրն սկսելու և ավարտելու ժամկետները:
5-րդ կետում նշվում է ծրագրի նախահաշվային արժեքն ըստ ֆինանսավորման նախատեսվող (առաջարկվող) աղբյուրի:
6-րդ կետում, ըստ ֆինանսավորման աղբյուրների, նշվում է ծրագրի իրականացման նպատակով 2000 թվականին նախատեսված հատկացումների չափը:
7-րդ կետում նշվում են ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության բյուջեներից տրամադրված փաստացի ֆինանսավորման ծավալները, համապատասխանաբար` 31.12.1998 թ., 31.12.1999 թ. և 01.05.2000 թվականի դրությամբ (տվյալները ներկայացվում են ծրագրի իրականացման սկզբնական ժամկետից հաշված աճողական կարգով):
8-րդ կետում նշվում են ծրագրի իրականացման նպատակով ոչ բյուջետային աղբյուրներից տրամադրված փաստացի ֆինանսավորման ծավալները, համապատասխանաբար` 31.12.1998 թ., 31.12.1999 թ. և 01.05.2000 թվականի դրությամբ (տվյալները ներկայացվում են ծրագրի իրականացման սկզբից հաշված աճողական կարգով):

2. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից NN 1 և 2 հավելվածները լրացվում են յուրաքանչյուր ծրագրի համար առանձին:

Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, որոնց կողմից իրականացվող ծրագրերի կամ դրանց մի մասի ֆինանսավորումն իրականացվում է տվյալ պետական մարմնի պահպանման ծախսերի համար նախատեսված բյուջետային հատկացումների հաշվին, նույնպես պետք է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնեն NN 1 և 2 հավելվածներով պահանջվող տեղեկությունները: Այս դեպքում ծրագրերի նախահաշվային արժեքը և այդ ծրագրերի իրականացման շրջանակներում կատարված ծախսերը պետք է հաշվարկել տվյալ պետական մարմնի պահպանման ծախսերի չափով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Ա. Մանուկյան

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2000 թ.
մայիսի 30-ի N 307 որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետների եվ Երեվանի քաղաքապետի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում առաջացած պարտքերի մասին

 

1. ՀՀ պետական մարմնի անվանումը  
     
2. Ծրագրի անվանումը  
    (հազ. դրամ)
 

3. ՀՀ բյուջեների նկատմամբ ձևավորված կրեդիտորական պարտքերի չափը   
    31.12.1998 թ. դրությամբ
 
    31.12.1999 թ. դրությամբ
 
    01.06.2000 թ. դրությամբ
 
    ընդամենը
 
4. Այլ աղբյուրներից ֆինանսավորում նախատեսվող կրեդիտորական պարտքերի չափը  
    31.12.1998 թ. դրությամբ
 
    31.12.1999 թ. դրությամբ
 
    01.06.2000 թ. դրությամբ
 
    ընդամենը
 
5. ՀՀ բյուջեների նկատմամբ ձևավորված դեբիտորական պարտքերի չափը  
    31.12.1998 թ. դրությամբ
 
    31.12.1999 թ. դրությամբ
 
    01.06.2000 թ. դրությամբ
 
    ընդամենը
 
6. Ֆինանսավորման այլ աղբյուրների նկատմամբ ձևավորված դեբիտորական պարտքերի չափը  
    31.12.1998 թ. դրությամբ
 
    31.12.1999 թ. դրությամբ
 
    01.06.2000 թ. դրությամբ
 
    ընդամենը
 

 

__________
Ծանոթագրություն:

Ներկայացվող տեղեկատվությունները պետք է ներառեն տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եզրափակիչ շրջանառության տվյալները, ինչպես նաև պետք է համապատասխանեն սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված դեբիտորական և կրեդիտորական պարտքերի մասին հաշվեկշռային տվյալներին:

Հայաստանի Հանրապետության պետական մարմինները NN 1 և 2 հավելվածները լրացնում են յուրաքանչյուր ծրագրի համար առանձին:

Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, որոնց կողմից իրականացվող ծրագրերի կամ դրանց մի մասի ֆինանսավորումն իրականացվում է տվյալ պետական մարմնի պահպանման ծախսերի համար նախատեսված բյուջետային հատկացումների հաշվին, նույնպես պետք է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնեն NN 1 և 2 հավելվածներով պահանջվող տեղեկությունները: Այս դեպքում ծրագրերի նախահաշվային արժեքը և այդ ծրագրերի իրականացման շրջանակներում կատարված ծախսերը պետք է հաշվարկել տվյալ պետական մարմնի պահպանման ծախսերի չափով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Ա. Մանուկյան