Գլխավոր տեղեկություն
Համար
N 272
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.09.20/47.1
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.05.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մայիսի 2000 թվականի N 272
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 1 հավելվածի «Կրթադաստիարակչական հիմնարկների ղեկավար և մանկավարժական աշխատողներ» և «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ» բաժինները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հավելված
ՀՀ վարչապետի 1999 թ.
ապրիլի 16-ի N 226 որոշման
(քաղվածք)

 

Կրթության բնագավառի բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային նվազագույն դրույքաչափերը

 

_________________________________________________________________________

Բյուջետային ոլորտը

Պաշտոնային նվազագույն
դրույքաչափերը (դրամ)

_________________________________________________________________________

1

2

_________________________________________________________________________

ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ
ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ

- ղեկավարներ (տնօրեններ, վարիչներ, պետեր)`

աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի

8590

աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի

8420

աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի

8330
- բաժնի, բաժանմունքի, ենթաբաժնի, լաբորատորիայի, կաբինետի, արհեստանոցի, արվեստանոցի, ֆիլմադարանի, ուսումնակոնսուլտացիոն կետի, լոգոպեդական կետի վարիչ, պետ, ավագ վարպետ, ուսումնական մասի վարիչ`

աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի

8330

աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի

8300

աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի

8210
- ուսուցիչ (բոլոր մասնագիտությունների ուսուցիչ, դասատու, դաստիարակ), կոնցերտմայստեր, զինղեկ`

որակավորման 1-ին տարակարգով

10900

որակավորման 2-րդ տարակարգով

10700

առանց որակավորման տարակարգի`

1-ին կարգի

10600

2-րդ կարգի

10300

3-րդ կարգի

10100
 - ուսուցիչ-արատաբան, ուսուցիչ-լոգոպեդ, լոգոպեդ, ուսուցիչ-հոգեբան, սոցիալական մանկավարժ, կրթադաստիարակչական հիմնարկի մեթոդիստ`

որակավորման 1-ին տարակարգով

10900

որակավորման 2-րդ տարակարգով

10800

առանց որակավորման տարակարգի`

1-ին կարգի

10600

2-րդ կարգի

10200
- երաժշտական ղեկավար, ֆիզիկական կուլտուրայի հրահանգիչ, աշխատանքի ուսուցման հրահանգիչ`

որակավորման 1-ին տարակարգով

10800

որակավորման 2-րդ տարակարգով

10700

առանց որակավորման տարակարգի`

1-ին կարգի

10600

2-րդ կարգի

10300

3-րդ կարգի

10100
- արտադրական ուսուցման վարպետ (տրանսպորտային միջոցների վարման վարպետ, հրահանգիչ)`

որակավորման 1-ին տարակարգով

10800

որակավորման 2-րդ տարակարգով

10700

առանց որակավորման տարակարգի`

1-ին կարգի

10600

2-րդ կարգի

10300

3-րդ կարգի

10200
- մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ, լսողական, տեսողական կաբինետների հրահանգիչ, խմբակների, սեկցիաների և արտադասարանական աշխատանքների այլ ձևերի ղեկավարներ, կուլտկազմակերպիչ`

որակավորման 1-ին տարակարգով

10800

որակավորման 2-րդ տարակարգով

10700

առանց որակավորման տարակարգի`

1-ին կարգի

10600

2-րդ կարգի

10300

3-րդ կարգի

10100
- փոքր շեղումներ ունեցող երեխաների հատուկ ուսումնադաստիարակչական հիմնարկի`

ռեժիմի գծով ավագ հերթապահ

10300

ռեժիմի գծով հերթապահ

10200
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ռեկտոր, տնօրեն`

1-ին կարգի հիմնարկի

11630

2-րդ կարգի հիմնարկի

10860

մասնաճյուղի

9460
- պրոռեկտոր`

1-ին կարգի հիմնարկի

10860

2-րդ կարգի հիմնարկի

10460
- վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր`

1-ին կարգի հիմնարկի

9300

2-րդ կարգի հիմնարկի

8950
- պրոֆեսոր 12300
- դոցենտ 11100
- ավագ դասախոս 10900
- ասիստենտ-դասախոս 10700
- դասախոս-ստաժավորվող 10600
 - ամբիոնի վարիչ`

պրոֆեսոր

12300

դոցենտ

11100

ավագ դասախոս

8780
- ֆակուլտետի դեկան`

պրոֆեսոր

11020

դոցենտ

9200

ավագ դասախոս

8950
  

ՀՀ վարչապետի գլխավոր
խորհրդական-ՀՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար

Շ.  Կարամանուկյան