ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2000 թվականի N 230
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 139 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(որոշումն ուժը կորցրել է 20.06.00 թիվ 373)
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մարտի 28-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 139 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված հանձնաժողովի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Սահակյանին (համաձայնությամբ):