ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2010 թվականի N 1033-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 12-ի N 967-Ա որոշումՆ Ուժը կորցրած ճանաչելու ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 12-ի «Երևանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 967-Ա որոշումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
|
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
| Հ. Աբրահամյան | - ՀՀ Ազգային ժողովի նախագահ (համաձայնությամբ) |
| Ս. Լալայան | - ՀՀ Նախագահի oգնական (համաձայնությամբ) |
| Վ. Ներսիսյանց | - ՀՀ Նախագահի խորհրդական (համաձայնությամբ) |
| Ա. Ջավադյան |
- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ) |
| Ս. Մնացականյան | - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ (համաձայնությամբ) |
| Կ. Կիրակոսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ |
| Պ. Սաֆարյան | - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
| Ա. Բախչագուլյան | - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար (համաձայնությամբ) |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
| Ա. Աշոտյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար |
| Ա. Բերբերյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բնօգտագործման էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ |
| Ս. Գիշյան | - Հայգյուղփոխբանկի գործադիր տնoրեն (համաձայնությամբ) |
| Բ. Բեգլարյան | - «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ (համաձայնությամբ) |
| Վ. Հակոբյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
| Կ. Ճշմարիտյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
| Ա. Կիրակոսյան |
- «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ (համաձայնությամբ) |
| Ա. Ալեքսանյան | - «Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
| Հ. Աղաջանյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան |
| Կ. Աբգարյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մաքսային և ապահովագրական գործի ամբիոնի վարիչ |
| Լ. Բադանյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների և վարկի ամբիոնի վարիչ |
| Մ. Պետրոսյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի վարիչ |
| Ա. Սարգսյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ |
| Վ. Սարգսյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր |
| Գ. Տերտերյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկան |
| Պ. Քալանթարյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
| Ս. Խաչատրյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտ |
| Վ. Գևորգյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսի մագիստրոս |
| Ս. Խառատյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող |
| Վ. Ջանգոզյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսական կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող |
| Ռ. Աբովյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսական կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
| Գ. Ամիրխանյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
| Տ. Վանեսյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
| Գ. Պապոյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտ |
(Հավելվածը փոփ. 27.01.11 N 55-Ա)
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 22.12.2015, N 1248-Ա | 23.12.2015, N 1033-Ա | |
| 05.03.2013, N 176-Ա | 06.03.2013, N 1033-Ա | |
| 27.01.2011, N 55-Ա | 28.01.2011, N 1033-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|