ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մարտի 2000 թվականի N 139
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`
Դ. Զադոյան | - ՀՀ էներգետիկայի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Գ. Մարտիրոսյան | - ՀՀ վարչապետի խորհրդական (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Դ. Վարդանյան | - ՀՀ պետական գույքի կառավարման նախարար |
Ա. Թումանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ |
Ս. Սահակյան | - Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան |
Ա. Խաչատրյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Ասլիկյան | - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Ա. Գևորգյան | - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ |
Գ. Մելքոնյան | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Գ. Մալխասյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Մ. Ստակյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Հ. Բեգլարյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ |
Վ. Բարսեղյան | - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ |
Գ. Մանասարյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետ |
Ա. Ավետիսյան | - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ |
Լ. Խաչատրյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչության պետ, հատուկ հանձնարարություններով դեսպան |
Ա. Ավետիսյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար) |
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 394 որոշման 1-ին կետը, 1999 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հուլիսի 2-ի N 394 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 720 և 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հուլիսի 2-ի N 394 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 769 որոշումները: