ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2000 թվականի N 129
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» ՆՀ-490 հրամանագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
հանել որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության վարկային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վարկային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը (կցվում է):
|
Ա. Մարգարյան |
|
Հայաստանի Հանրապետության ֆինանսների ԵՎ էկոնոմիկայի նախարարության վարկային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը
Լ. Բարխուդարյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ) |
Կ. Ճշմարիտյան |
- ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար |
Մ. Միքայելյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Պ. Սաֆարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Ա. Աբովյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Զ. Բարսեղյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության խորհրդատու |
Հ. Դավթյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության իրավաբանական գլխավոր վարչության պետ |
Թ. Հակոբյան |
- ՀՀ առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության առողջապահության քաղաքականության և զարգացման ծրագրերի վարչության պետ |
Բ. Ենգիբարյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ԾԻԳ-ի գործադիր տնօրեն |