ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2000 թվականի N 114
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 543 որոշման 1-ին կետը` վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Սարգսյան |
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության եվ գրահրատարակչության վարչության կենտրոնական ապարատի
Զանգվածային լրատվամիջոցների զարգացման ծրագրերի բաժին
Հետազոտությունների, վերլուծության և մոնիտորինգի բաժին
Հասարակության հետ և միջազգային կապերի բաժին
Գրահրատարակչության, պոլիգրաֆիայի զարգացման ծրագրերի
և գրատարածման բաժին
Ցանցային տեղեկատվական բաժին
Իրավաբանական բաժին
Ֆինանսատնտեսագիտական բաժին
Հաշվապահական հաշվառման բաժին
Վարչության պետի աշխատակազմ