Գլխավոր տեղեկություն
Համար
N 704
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.1999-13.09.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.11.19/29(95)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.11.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.09.2001

041.0704.18.11.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 1999 թվականի N 704
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 433 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման և քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու մասին» N 433 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի ապրիլի 14-ի N 175 և օգոստոսի 17-ի N 492 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` սույն որոշմամբ ստեղծված հանձնաժողովին ներկայացնել`

ա) մինչև 1999 թվականի դեկտեմբերի 25-ը` Հայաստանի Հանրապետության 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզը` նշելով մարզերի և Երևան քաղաքի սահմանները.

բ) մինչև 2000 թվականի մայիսի 25-ը` բնակավայրերի (համայնքների) սահմանների նկարագիրը` դրանք տեղանշելով 1:25000 (1:50000) մասշտաբի տեղագրական քարտեզների վրա».

բ) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Կառավարական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից սույն որոշման 3-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպել դրանց քննարկումը` ըստ անհրաժեշտության ընդգրկելով շահագրգիռ մարզպետարանների ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ».

գ) որոշման 5-րդ կետում «1998 թվականի պետական բյուջեից» բառերը փոխարինել «1998, 1999, 2000 թվականների պետական բյուջեներից» բառերով:

2. Որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի կազմը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի N 433 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 175 և 1998 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի N 433 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 492 որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հաստատված է 
ՀՀ վարչապետի 1997 թ.
սեպտեմբերի 10-ի N 433 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

կառավարական հանձնաժողովի

 

Խ. Հարությունյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ս. Բալոյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Կ. Միքայելյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ս. Թովմասյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ
Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ
Վ. Տերտերյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ
Հ. Կարապետյան - Արագածոտնի մարզպետ
Հ. Աբրահամյան - Արարատի մարզպետ
Ա. Հերոյան - Արմավիրի մարզպետ
Վ. Հակոբյան - Գեղարքունիքի մարզպետ
Հ. Քոչինյան - Լոռու մարզպետ
Ս. Ստեփանյան - Կոտայքի մարզպետ
Ֆ. Փիրումյան - Շիրակի մարզպետ
Ռ. Նավասարդյան - Սյունիքի մարզպետ
Պ. Մանուկյան - Վայոց ձորի մարզպետ
Ա. Ղուլարյան - Տավուշի մարզպետ
Հ Վարդանյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի տնօրեն
Ֆ. Ղազարյան - «Հայարդնախագիծ» ՓԲԸ-ի նախագահ
Գ. Ավետյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրության ԳՀՆԻ» ՊՓԲԸ-ի տնօրենի տեղակալ
Կ. Ամյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
                      

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.09.2001, N 667 13.09.2001, N 704
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան