Basic information
Number
N 42-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (10.02.2011-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2011.02.09/7(810) Հոդ.114
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
27.01.2011
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
02.02.2011
Effective date
10.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունվարի 2011 թվականի N 42-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՐԱՇԱՄԲԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քարաշամբի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 0.505 հեկտար փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ թվում՝ 0.5 հեկտարը` խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման, 0.005 հեկտարը` հեռուստակայանի կառուցման համար:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում՝ սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. փետրվարի 2
Երևան 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունվարի 27-ի N 42-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ՔԱՐԱՇԱՄԲի գյուղական համայնքի հողերի օգտագործման

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation