Գլխավոր տեղեկություն
Համար
N 47
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.06.14/31(486)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.02.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 փետրվարի 2000 թվականի N 47
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 273 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 273 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքում «Ֆինանսատնտեսական վարչություն» և «Ընդհանուր բաժին» տողերը փոխարինել «Գործերի կառավարչություն» տողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան