Գլխավոր տեղեկություն
Համար
N 408
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.10.1997-16.02.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.09.23/21
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.08.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.02.1998

041.0408.29.08.97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 1997 թվականի N 408

քաղ. Երևան

 

ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԻՆ ՆՇԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի որոշմամբ 1999 թվականը տարեցների միջազգային տարի հռչակելու կապակցությամբ նախապատրաստական աշխատանքներ կատարելու նպատակով ստեղծել հանրապետական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Հ. Հակոբյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար (նախագահ)
Գ. Եգանյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի առաջին տեղակալ (նախագահի տեղակալ)
Ա. Ստեփանյան - ՀՀ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների միության խորհրդի նախագահի պաշտոնակատար
Գ. Ղարիբջանյան - ՀՀ Ազգային Ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վ. Օսկանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ-գլխավոր գանձապետ
Կ. Չեկալովիչ - ՄԱԿ-ի ՀՀ գրասենյակի պետ
Դ. Դումանյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Գ. Սայադյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ
Պ. Բոշնաղյան - ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ
Հ. Հովհաննիսյան - ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ
Ն. Հակոբյան - Հայաստանի կանանց միության նախագահ
Ա. Ալեքսանյան - ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խմբի գլխավոր մասնագետ
Հ. Շարբաթյան - Հաշմանդամների հայկական ընկերության նախագահ (հանձնաժողովի քարտուղար)

 

2. Հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում հաստատել միջոցառումների պլան` տարեցների միջազգային տարին հանրապետությունում կազմակերպված անցկացնելու համար:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` պատերազմի, աշխատանքի ու զինված ուժերի վետերանների կազմակերպությունների, հաշմանդամների հայկական ընկերության և համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ ստեղծել համանուն հանձնաժողովներ` տարեցների միջազգային տարվան նախապատրաստվելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան