Գլխավոր տեղեկություն
Համար
N 156-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2003-05.03.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.02.28/4.1 Հոդ.75
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.08.2002
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.03.2005

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60302459

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

  N 156-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Մանրածախ առևտրի ապրանքաշրջանառության կառուցվածքի մասին» Ձև թիվ 3-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
12 օգոստոսի 2002 թ. թիվ 156-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ» (ՁԵՎ ԹԻՎ 3-ԱՌԵՎՏՈՒՐ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

Հրահանգը սահմանում է «Մանրածախ առևտրի ապրանքաշրջանառության կառուցվածքի մասին» Ձև թիվ 3-առևտուր պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հաշվետվությունը ներկայացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրված իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

2. Հաշվետվությունը ներկայացվում է տարեկան պարբերականությամբ:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Հաշվետվության մեջ ներառվում է մանրածախ առևտրի և հանրային սննդի ապրանքաշրջանառության ծավալների կառուցվածքը (ըստ ապրանքատեսակների):

5. Հաշվետվությունը կազմված է երկու բաժնից.

ü բաժին 1` պարենային և ոչ պարենային ապրանքների վաճառքը և մնացորդը:

ü բաժին 2` երկարաժամկետ օգտագործման ապրանքների վաճառքը և մնացորդը:

6. 1-ին բաժնի 1-ին և 2-րդ սյունակներում ներառվում են պարենային և ոչ պարենային ապրանքների վաճառքը և մնացորդը` դրամական արտահայտությամբ (հազ. դրամ), իսկ երկրորդ բաժնի ցուցանիշները լրացվում են քանակային (հատ) և դրամական (հազ. դրամ) արտահայտությամբ:

7. 1-ին բաժնի 1-ին տողը «Պարենային ապրանքներ-ընդամենը» - իրենից ներկայացնում է 2-ից մինչև 35 տողերի հանրագումար (տող 1=տող 2-ից մինչև տող 35):

8. 2-րդ տողը «անասնի և թռչնի միս» - տավարի, խոզի, ոչխարի, ճագարի և այլ կենդանիների միս, ենթամթերք (լեզու, փայծաղ, երիկամներ, սիրտ և այլն), հավ, բադ, սագ, լոր, ինչպես նաև կիսաֆաբրիկատներ թռչնի և կենդանիների մսից:

9. 3-րդ տողը «երշիկեղեն» - ապխտած և կիսաապխտած երշիկ, նրբերշիկ, թռչնի և այլ կենդանիների մսից պատրաստված երշիկ:

10. 4-րդ տողը «ձուկ և ձկնեղեն» - թարմ և սառեցված ձկներ, ձկան ֆիլեներ, ապխտած և չորացրած ձկներ:

11. 5-րդ տողը «կենդանական յուղ» - բոլոր տեսակի կարագներ:

12. 6-րդ տողը «բուսական յուղ» - զտված և չզտված (արևածաղկի, ձիթապտղի, եգիպտացորենի) յուղ:

13. 7-րդ տողը «հալած յուղ և այլ սննդային ճարպեր» - տավարի, խոզի, ոչխարի, ինչպես նաև ոսկորի հալած յուղեր և այլ ճարպեր:

14. 8-րդ տողը «մայոնեզային արտադրանք» - բոլոր տեսակի հայրենական և արտասահմանյան արտադրության մայոնեզներ:

15. 9-րդ տողը «մարգարինային արտադրանք» - տարբեր տեսակի մարգարիններ:

16. 10-րդ տողը «կաթ և կաթնամթերք» - կաթ, կեֆիր, մածուն, թթվասեր, կաթնաշոռ, խտացրած կաթ և այլ կաթնային կիսաֆաբրիկատներ:

17. 11-րդ տողը` «պանիր» - պանիր, ազգային պանրատեսակներ, չոր, հալած և այլն:

18. 12-րդ տողը «մսի պահածո» - տավարի, խոզի, ոչխարի, թռչնի մսից պատրաստված պահածոներ, ինչպես նաև մսով պատրաստված ճաշատեսակների պահածոներ:

19. 13-րդ տողը «ձկան պահածո» - յուղով կամ տոմատով պատրաստված ձկան պահածոներ:

20. 14-րդ տողը «բանջարեղենային պահածո» - տարբեր տեսակի բանջարեղենից պատրաստված պահածոներ, կանաչ ոլոռի պահածո, մարինադներ, հյութեր, կոմպոտներ և այլն:

21. 15-րդ տողը «ձու, ձվամթերք» - ձու, ձվի փոշի:

22. 16-րդ տողը «շաքար» -շաքար, շաքարավազ, շաքարի փոշի, սորբիտ, քսիլիտ և այլն:

23. 17-րդ տողը «հրուշակեղեն» - քաղցրավենիք (մարմելադ, հալվա, զեֆիր), խմորեղեն, թխվածքաբլիթ, տորթ, կակաո, կոնֆետ (կարամել, շոկոլադ) և այլն:

24. 18-րդ տողը «մուրաբա, ջեմ, պովիդլո, մեղր» - տարբեր տեսակի մրգերից և հատապտուղներից պատրաստված մուրաբաներ, ջեմեր, պովիդլոներ, ժելեներ, մեղր:

25. 19-րդ տողը «թեյ, սուրճ» - սև, կանաչ, սև շերտավոր, կանաչ շերտավոր և այլ թեյեր, հատիկավոր, աղացած, լուծվող և այլ տեսակի սուրճեր:

26. 20-րդ տողը «աղ» - մանր, խոշոր, փաթեթավորված և առանց փաթեթավորման աղ:

27. 21-րդ տողը «ալյուր» - ցորենի, եգիպտացորենի և այլ տեսակի ալյուր:

28. 22-րդ տողը «հաց և հացաբուլկեղեն» - ազգային և բոլոր տեսակի հացատեսակներ, փքաբլիթ, թխվածքաբլիթ և այլն:

29. 23-րդ տողը «ձավար և լոբազգիներ» - ցորեն, հնդկացորեն, եգիպտացորեն, բրինձ, մանրաձավար, լոբի, ոլոռ, սիսեռ և այլն:

30. 24-րդ տողը «մակարոնեղեն» - վերմիշել, լապշա և այլն:

31. 25-րդ տողը «կարտոֆիլ» - թարմ կարտոֆիլ, կարտոֆիլից պատրաստված կիսաֆաբրիկատներ, չիպսեր:

32. 26-րդ տողը «բանջարեղեն» - վարունգ, լոլիկ, բադրիջան, գազար, բազուկ, կաղամբ, տարբեր տեսակի կանաչի և այլն:

33. 27-րդ տողը «պտուղներ, հատապտուղներ, բոստանային մշակաբույսեր» - խնձոր, տանձ, խաղող, դեղձ, ծիրան, սալոր, կեռաս, ելակ, մոշ, նուռ, թուզ, խուրմա, բանան, ցիտրուսներ, ձմերուկ, սեխ և այլն:

34. 28-րդ տողը «օղի և օղելիկյորային արտադրանք» - բոլոր տեսակի օղիները, ինչպես նաև առանձին դեպքերում վաճառող կազմակերպություններից ստացված սպիրտը: Օղելիկյորային արտադրանքի մեջ ներառվում են լիկյորները, ռոմը, վիսկին, ոգեթուրմերը, պունշերը:

35. 29-րդ տողը «գինի» - սեղանի, տեսակավոր գինի և այլն:

36. 30-րդ տողը «կոնյակ» - հասարակ, տեսակավոր, կոլեկցիոն կոնյակներ:

37. 31-րդ տողը «շամպայն» - չոր, կիսաչոր շամպայն:

38. 32-րդ տողը «գարեջուր» - գարեջրեր` շշերով, բանկաներով, տակառներով:

39. 33-րդ տողը «ոչ ալկոհոլային ըմպելիքներ» - ըմպելիքներ՝ հանքային ջրեր, բնական և արհեստական հյութեր (կոկա-կոլա, ֆանտա և այլն):

40. 34-րդ տողը «պաղպաղակ» - բոլոր տեսակի պաղպաղակներ, փաթեթավորված, հատերով, քաշով, պաղպաղակի տորթեր և այլն:

41. 35-րդ տողը «այլ պարենային ապրանքներ» - պարենային այլ ապրանքներ, որոնք նշված չեն ցուցակում:

42. 36-րդ տողը «Ոչ պարենային ապրանքներ-ընդամենը» - իրենից ներկայացնում է 37, 38-ից մինչև 64 տողերի հանրագումար (տող 36 = տող 37 + տող 38-ից մինչև տող 64):

43. 37-րդ տողը «գործվածքեղեն» - չիթ, քաթան, կտավ, բրդյա և կիսաբրդյա գործվածքներ, բրդյա և կիսաբրդյա ծածկոցներ, գլխաշորեր, բնական և կիսաբնական մետաքս, արհեստական մետաքսի գործվածքեղեն (տող 37=տող 37.1+ տող 37.2+ տող 37.3):

44. 38-րդ տողը «սպիտակեղեն» - սավաններ, սրբիչներ, անձեռոցիկներ, բամբակյա, մետաքսյա, արհեստական մետաքսից տղամարդու, կանացի և մանկական ներքնաշորեր և այլն:

45. 39-րդ տողը «հագուստեղեն» - տղամարդու, կանացի, մանկական, սպորտային և աշխատանքային հագուստ բոլոր տեսակի գործվածքներից:

46. 40-րդ տողը «մորթեղեն» - բնական մորթուց պատրաստված հագուստեղեն, մորթե գլխարկներ, բնական մորթիներ:

47. 41-րդ տողը «գլխարկներ» - տղամարդու, կանացի, մանկական, սպորտային գլխարկներ, պատրաստված բրդյա, մետաքսե, բամբակյա, տրիկոտաժե գործվածքներից, արհեստական մորթուց, արհեստական կաշվից, ծղոտից:

48. 42-րդ տողը «մանածագործական արտադրանք» - ջեմպրներ, ժակետներ, պուլովերներ, զգեստներ և այլն:

49. 43-րդ տողը «գուլպեղեն» - տղամարդու, կանացի և մանկական գուլպա, նասկի, զուգագուլպա և այլն:

50. 44-րդ տողը «կոշկեղեն» - բոլոր տեսակի հումքից պատրաստված տղամարդու, կանացի, մանկական սեզոնային, սպորտային, երկարաճիտ, կիսաճտքավոր կոշիկներ, հողաթափեր:

51. 45-րդ տողը «տնտեսական օճառ» - պինդ, հեղուկ, փոշի օճառ:

52. 46-րդ տողը «սինթետիկ լվացամիջոցներ» - լվացքի փոշիներ, մածուկներ և հեղուկ լվացամիջոցներ:

53. 47-րդ տողը «ձեռքի օճառ» - հայրենական և արտասահմանյան արտադրության պինդ, հեղուկ, փաթեթավորված և առանց փաթեթավորման ձեռքի օճառներ:

54. 48-րդ տողը «օծանելիք և գեղարարական ապրանքներ» - օծանելիք, դեմքի հարդարման միջոցներ, մաշկի և մազերի խնամքի միջոցներ (կրեմներ, մազի լաքեր, ներկեր, շամպուններ, թուրմեր) և այլն:

55. 49-րդ տողը «թելեր» - բամբակյա, բրդյա, մետաքսե գործելու և կարելու համար նախատեսված թելեր:

56. 50-րդ տողը «ծխախոտ» - բոլոր տեսակի ծխախոտներ:

57. 51-րդ տողը «լուցկի» - բոլոր տեսակի լուցկիներ:

58. 52-րդ տողը «կահույք» - փափուկ, կիսափափուկ, չոր, աթոռ, սեղան, պահարան և այլն, հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի կահույք:

59. 53-րդ տողը «գորգեր և գորգեղեն» - ձեռքով կամ մեքենայով գործած, արհեստական և բնական գորգեր, ուղեգորգեր և այլն:

60. 54-րդ տողը «դպրոցական, գրենական, գրասենյակային ապրանքներ» - թուղթ ամեն տեսակի, տետր, մատիտ, գրիչ, ռետին, քանոն և այլն:

61. 55-րդ տողը «երաժշտական գործիքներ» - դաշնամուր, ռոյալ, ակորդեոն, լարային, փողային գործիքներ, հարվածային գործիքներ և նրանց պահեստամասեր և այլն:

62. 56-րդ տողը «տպագիր ապրանքներ» - գրքեր, ուսումնական ձեռնարկներ, թերթեր, ամսագրեր, քարտեզներ, օրացույցներ, փոստային բացիկներ, դրոշմանիշեր և այլն:

63. 57-րդ տողը «խաղալիքներ» - փափուկ, կոշտ, ռետինե, մետաղյա խաղալիքներ, տիկնիկներ, էլեկտրամեխանիկական խաղալիքներ, երաժշտական խաղալիքներ, մանկական հեծանիվներ, սահնակներ:

64. 58-րդ տողը «տնտեսական ապրանքներ» - այլ տնտեսական ապրանքներ, որոնք չեն ներառվում վերը նշված ցուցակի մեջ:

65. 59-րդ տողը «տեսաերիզներ և ձայներիզներ» - տեսաերիզներ, ձայներիզներ, ձայնապնակներ:

66. 60-րդ տողը «շինարարական ապրանքներ» - պաստառներ, ներկեր, քար, փայտ, ավազ, ցեմենտ, սալիկներ և այլն:

67. 61-րդ տողը «ոսկերչական ապրանքներ» - ոսկուց, արծաթից, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերից պատրաստված մատանիներ, ականջօղեր, ապարանջաններ, բրոշներ, շղթաներ և այլն:

68. 62-րդ տողը «դեղամիջոցներ» - բոլոր տեսակի դեղամիջոցներ:

69. 63-րդ տող «կենցաղային քիմիայի ապրանքներ» - հանքային պարարտանյութեր, թունաքիմիկատներ, միջատների և կրծողների դեմ պայքարի միջոցներ, կաշվե իրերի խնամքի համար նախատեսված քիմիական միջոցներ:

70. 64-րդ տողը «այլ ոչ պարենային ապրանքներ» - այն ոչ պարենային ապրանքները, որոնք չեն մտնում նշված ցուցակի մեջ:

71. Ա տողը «ընդամենը» - իրենից ներկայացնում է 1 և 36 տողերի գումար (տող Ա=տող 1 + տող 36):

72. 2-րդ բաժնում` «Երկարաժամկետ օգտագործման ապրանքների վաճառքը և մնացորդը» լրացվում են հատով վաճառվող ապրանքները՝ քանակով (հատ) և դրամական արտահայտությամբ (հազ. դրամ), ինչպես նաև նշվում է (երրորդ սյունակում) մնացորդը հատով հաշվետու ժամանակաշրջանի վերջում: Այս բաժնում տեղ գտած ապրանքատեսակները ընդգրկված չեն վերը նշված ոչ պարենային ապրանքատեսակների ցանկում:

73. 01-րդ տող «ժամացույցներ» - գրպանի, ձեռքի, սեղանի, պատի, զարթուցիչներ, էլեկտրոնային և մեխանիկական ժամացույցներ:

74. 02-րդ տող «սառնարաններ» - միայն կենցաղում օգտագործման համար նախատեսված սառնարաններ (առևտրի կետերում և այլ ոլորտներում օգտագործվող սառնարանները այս տողում չեն ներառվում):

75. 03-րդ տող «կենցաղային լվացքի մեքենաներ» - միայն կենցաղում օգտագործվող լվացքի մեքենաներ:

76. 04-րդ տող «կենցաղային փոշեծծիչներ» - կենցաղում օգտագործվող հայրենական և արտասահմանյան արտադրության բոլոր տեսակի փոշեծծիչներ:

77. 05-րդ տող «արդուկներ» - հայրենական և արտասահմանյան արտադրության բոլոր տեսակի արդուկներ:

78. 06-րդ տող «հեծանիվներ և մոպեդներ» - տղամարդու, կանացի և դեռահասների (բացառությամբ մանկական), ծալովի, հեծանիվի պահեստամասեր, մոպեդներ և նրանց պահեստամասեր:

79. 07-րդ տող «մոտոցիկլետներ» - մոտոցիկլետներ, մոտոռոլլերներ և դրանց պահեստամասեր:

80. 08-րդ տող «ավտոմեքենաներ» - բոլոր տեսակի մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ և նրանց պահեստամասեր (տող 08=տող 08.1+ տող 08.2):

81. 09-րդ տող «ռադիոընդունիչներ» - բոլոր տեսակի ռադիոընդունիչներ և ռադիոլաներ:

82. 10-րդ տող «հեռուստացույցներ» - սև, սպիտակ և գունավոր պատկերմամբ բոլոր տեսակի հեռուստացույցներ:

83. 11-րդ տող «մագնիտոֆոններ» - տարբեր տեսակի մագնիտոֆոններ, երաժշտական կենտրոններ, մագնիտոֆոններ ավտոմեքենաների համար:

84. 12-րդ տող «ֆոտոապարատներ» - տարբեր տեսակի ֆոտոապարատներ:

85. 13-րդ տող «կարող և գործող մեքենաներ» - ձեռքի, ոտքի, էլեկտրաշարժիչով կարի մեքենաներ, գործող մեքենաներ:

86. 14-րդ տող «տեսամագնիտոֆոններ» - բոլոր տեսակի տեսամագնիտոֆոններ:

87. 15-րդ տող «համակարգիչներ» - բոլոր տեսակի համակարգիչներ:

88. Բ տողը «ընդամենը» - իրենից ներկայացնում է 01-ից մինչև տող 08 և տող 09-ից մինչև 15 տողերի գումարը (տող Բ=տող 01-ից մինչև տող 08 + տող 09-ից մինչև տող 15):

89. Գ տողը «ապրանքաշրջանառության ծավալը ընդամենը»-այս տողի տվյալը պետք է հավասար լինի Ա և Բ տողերի տվյալների գումարին (տող Գ=տող Ա +տող Բ):

90. Հաշվետվության մեջ ներառված ցուցանիշների բացակայության դեպքում համապատասխան տողում պարտադիր պետք է դնել գծիկներ:

91. Տեղեկանքի մասում լրացվում է տվյալներ մանրածախ առևտրի և հանրային սննդի կազմակերպությունների առևտրական մակերեսի և աշխատողների միջին ցուցակային թվաքանակի վերաբերյալ: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը 12-ի վրա բաժանելով:

92. Լրացվում է նաև հաշվետու տարվա վերջում հանրային սննդի կազմակերպության նստատեղերի քանակը:

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԶԱԳՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ  օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

Ում է ներկայացվում ____________________________

(անվանումը)

Տրամադրված տեղեկությունների գաղտնիության պահպանումը երաշխավորվում է օրենքով

 

Ով է ներկայացնում _____________________________

(անվանումը)

 

Իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը*

/_/_/_/_/_/_/_/_/_/_/_/

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *

/_/_/_/_/_/_/_/_/

Փաստացի գործունեության հիմնական տեսակը _______________

______________________  ծածկագիրը**   /_/_/_/_/_/

Մարզը _________________________

/_/_/

Գտնվելու վայրը ______________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն ______________________

* լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից
** լրացվում է ազգային վիճակագրական ծառայության կողմից


Ձև թիվ 3-առևտուր

տարեկան

Հաստատված է՝ ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. օգոստոսի 12-ի թիվ 156-Ն որոշմամբ

Ներկայացվում է՝
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալությանը

Ներկայացնում են՝
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրված
իրավաբանական անձինք,
հիմնարկները, անհատ
ձեռնարկատերերը

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին
հաջորդող 15-րդ օրը:

Պետական  վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

200  թ. ____________

 

ԲԱԺԻՆ 1. ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԸ

 

հազ. դրամ

Տողի համարը

Ապրանքի անվանումը

Վաճառվել է ընդամենը

Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում

Ա

Բ

1

2

1

Պարենային ապրանքներ-ընդամենը
(2-35 տողերի գումարը)
այդ թվում`
   

2

անասնի և թռչնի միս    

3

երշիկեղեն    

4

ձուկ և ձկնեղեն    

5

կենդանական յուղ    

6

բուսական յուղ    

7

հալած յուղ և այլ սննդային ճարպեր    

8

մայոնեզային արտադրանք    

9

մարգարինային արտադրանք    

10

կաթ, կաթնամթերք    

11

պանիր    

12

մսի պահածքո    

13

ձկան պահածո    

14

բանջարեղենային պահածո    

15

ձու, ձվամթերք    

16

շաքար    

17

հրուշակեղեն    

18

մուրաբա, ջեմ, պովիդլո, մեղր    

19

թեյ, սուրճ    

20

աղ    

21

ալյուր    

22

հաց և հացաբուլկեղեն    

23

ձավար և լոբազգիներ    

24

մակարոնեղեն    

25

կարտոֆիլ    

26

բանջարեղեն    

27

պտուղներ, հատապտուղներ, բոստանային մշակաբույսեր    

28

օղի և օղելիկյորային արտադրանք    

29

գինի    

30

կոնյակ    

31

շամպայն    

32

գարեջուր    

33

ոչ ալկոհոլային ըմպելիքներ    

34

պաղպաղակ    

35

այլ պարենային ապրանքներ    

36

Ոչ պարենային ապրանքներ-ընդամենը
(37, 38-64 տողերի գումարը)
այդ թվում`
   

37

գործվածքեղեն (37.1+37.2+37.3)
այդ թվում`
   

37.1

բամբակյա    

37.2

բրդյա    

37.3

մետաքսե    

38

սպիտակեղեն    

39

հագուստեղեն    

40

մորթեղեն    

41

գլխարկներ    

42

մանածագործական արտադրանք    

43

գուլպեղեն    

44

կոշկեղեն    

45

տնտեսական օճառ    

46

սինթետիկ լվացամիջոցներ    

47

ձեռքի օճառ    

48

օծանելիք և գեղարարական ապրանքներ    

49

թելեր    

50

ծխախոտ    

51

լուցկի    

52

կահույք    

53

գորգեր և գորգեղեն    

54

դպրոցական, գրենական, գրասենյակային ապրանքներ    

55

երաժշտական գործիքներ    

56

տպագիր ապրանքներ    

57

խաղալիքներ    

58

տնտեսական ապրանքներ    

59

տեսաերիզներ և ձայներիզներ    

60

շինարարական ապրանքներ    

61

ոսկերչական ապրանքներ    

62

դեղամիջոցներ    

63

կենցաղային քիմիայի ապրանքներ    

64

այլ ոչ պարենային ապրանքներ    

Ա

Ընդամենը` (1+36)    

 

ԲԱԺԻՆ 2. ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԸ

 

Տողի համարը

Ապրանքների անվանումը

Վաճառվել է ընդամենը Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում (հատ)
հատ հազ. դրամ
Ա Բ 1 2 3
01 Ժամացույցներ      
02 Սառնարաններ      
03 Կենցաղային լվացքի մեքենաներ      
04 Կենցաղային փոշեծծիչներ      
05 Արդուկներ      
06 Հեծանիվներ և մոպեդներ      
07 Մոտոցիկլներ      
08 Ավտոմեքենաներ (08.1+08.2)
այդ թվում`
     
08.1 մարդատար      
08.2 բեռնատար      
09 Ռադիոընդունիչներ      
10 Հեռուստացույցներ      
11 Մագնիտոֆոններ      
12 Ֆոտոապարատներ      
13 Կարող և գործող մեքենաներ      
14 Տեսամագնիտոֆոններ      
15 Համակարգիչներ      
Բ Ընդամենը`
(01-08, 09-15 տողերի գումարը)
x   x
Գ Ապրանքաշրջանառության ծավալը
ընդամենը` (Ա+Բ)
x   x

 

Տեղեկանք

 

Մանրածախ առևտրի կազմակերպություն  
զբաղեցրած առևտրական մակերեսը _________ քառ. մ
աշխատողների միջին ցուցակային թվաքանակը _________ մարդ
Հանրային սննդի կազմակերպություն`  
զբաղեցրած առևտրական մակերեսը _________ քառ. մ
աշխատողների միջին ցուցակային թվաքանակը _________ մարդ
նստատեղերի քանակը _________ հատ

 

____ _____________ 200  թ.

Ղեկավար` ______________

______________________
կատարողի ազգանունը և հեռախոսի համարը

_________________
(ստորագրություն)