040.0720.29.11.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 1999 թվականի N 720
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 394 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 394 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված միջկառավարական հանձնաժողովի կազմից հանել Հ. Գևորգյանին, Ա. Մարտիրոսյանին և Ա. Մանասարյանին` փոխարենն ընդգրկելով հետևյալ անձանց`
Կ. Ճշմարիտյան | - | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար |
Ա. Թումանյան | - | ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ |
Լ. Խաչատրյան | - | ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչության պետ, հատուկ հանձնարարություններով դեսպան |
բ) նշված հանձնաժողովի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Մ. Միքայելյանին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Սահակյանին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Սարգսյան |