Գլխավոր տեղեկություն
Համար
N 713
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.12.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.05.07/26(261)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.11.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.11.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 1999 թվականի N 713
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ի. փոփոխումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման` սահմանել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների և դրանց համակարգերի հիմնարկների կրճատման ենթակա հաստիքային միավորների թիվը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման հավելվածում`

«12. ՀՀ օգտակար հանածոների պաշարների հանձնաժողով 10 1» տողում «10» թիվը փոխարինել «14» թվով.

«22. ՀՀ կրոնի գործերի պետական խորհուրդ 8 2» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«22. ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհուրդ 18 2»:

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքները և երաշխիքները սահմանված կարգով ապահովելու համար:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ  Ա. Սարգսյան

 

Հավելված
ՀՀ վարչապետի 1999 թվականի
նոյեմբերի 22-ի N 713 որոշման

 

 Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների եվ դրանց համակարգերի հիմնարկների կրճատման ենթակա հաստիքային միավորների թիվը

 

Նախարարության, գերատեսչության, հիմնարկի անվանումը

Կրճատման ենթակա հաստիքային միավորների թիվը

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանումներ

75

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն 49
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն  7
ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն 7
 ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն 21
ՀՀ սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության կենտրոններ 142
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն 24
ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչություն  24
ՀՀ ֆինանսների նախարարություն համակարգ  30
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն  58
ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային տեսչություններ, տարածաշրջանային մաքսատներ և մաքսակետեր 150
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն 42
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության տարածքային ստորաբաժանումներ 125
ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն  10
ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության տարածքային ստորաբաժանումներ 20
ՀՀ սեփականաշնորհման նախարարություն 18
ՀՀ սեփականաշնորհման նախարարության տարածքային մարմիններ  5
ՀՀ սեփականաշնորհման նախարարության աճուրդային կենտրոն 5
Ընդամենը` 812

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Շ. Կարամանուկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան