ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 1999 թվականի N 684
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 663 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 18-ի «Պետական գույքի մասնավորեցման գործընթացի իրականացման միջոցառումների մասին» N 663 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի N 554 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման 1-ին կետում «հոկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 10-ը» բառերով.
բ) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 10-ը» բառերով, իսկ «գ» ենթակետում «դրանք լուծարելու գործընթացն ավարտել 1999 թվականին» բառերը փոխարինել «մինչև 1999 թվականի դեկտեմբերի 25-ը ավարտել NN 1 և 2 հավելվածներում ընդգրկված բաժնետիրական ընկերություններից 20-ի լուծարման գործընթացը» բառերով.
գ) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ տողերով`
«257. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
«Վանաձորի «Հաց» գործարանի N 2 արտադրամաս» ՊՓԲԸ |
258. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
«Վանաձորի «Հաց» գործարանի N 19 արտադրամաս» ՊՓԲԸ |
259. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
«Կապանի հացաընդունում» ՊՓԲԸ |
260. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
«Արթիկի հացաընդունում» ՊՓԲԸ |
261. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | «Վանաձորի հացաընդունում» ՊՓԲԸ |
262. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն | Բերդի «Ռելե» ՓԲԸ |
263. ՀՀ քաղաքաշինության նախարարություն | «Գավառի կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ |
264. ՀՀ քաղաքաշինության նախարարություն | «Կամոյի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ |
265. ՀՀ քաղաքաշինության նախարարություն | «Տավուշի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ |
266.ՀՀ քաղաքաշինության նախարարություն | «Խոշոր պանարտ» ՓԲԸ». |
դ) որոշման N 1 հավելվածից հանել 9, 26, 37, 38, 51, 54, 55, 60, 62, 84, 85, 115, 116, 117, 119, 120, 121, 122, 160, 230, 233 և 238 տողերը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |