Գլխավոր տեղեկություն
Համար
N 542
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.12.1997-12.02.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.28/81(453)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.11.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.11.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.1997

041.0542.20.11.97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 1997 թվականի N 542
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության առաջարկությունը և հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը, համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի մասին» N 164 որոշման 1-ին կետը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Հավելված
ՀՀ վարչապետի 1997 թ.
նոյեմբերի 20-ի N 542 որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հ. Հակոբյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ-գլխավոր գանձապետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Խուդավերդյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ
Կ. Հայրապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական քաղաքականության վարչության պետ
Վ. Ղազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Մ. Հարությունյան - Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահ
Ա. Շահնազարյան - ՀՀ տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ
Ա. Բայբուրթյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Լ. Գալստյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Շ. Կիրակոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
Ի. Մարտիրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Մ. Պետրոսյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ
Ռ. Հովհաննիսյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ա. Տեր-Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարության վարչության պետ
Ա. Ալավերդյան - ՀՀ հարկային տեսչության պետի տեղակալ
Ի. Գրիգորյան - ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ
Ն. Հակոբյան - Կանանց հանրապետական խորհրդի նախագահ
Գ. Բոշյան - Հայաստանի կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար
Ա. Պետրոսյան - «Հայ օգնության միություն» Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի
Ի. Ծատուրյան - «Կանանց համահայկական միություն» կոորդինացիոն խորհրդի անդամ
Է. Խաչատրյան - «Ամերիկայի հայկական համագումարի» Երևանի գրասենյակի տնօրեն
Վ. Եպիսկոպոս Այքազյան - Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի «Հայ օգնության ֆոնդի» Երևանի մասնաճյուղի տնօրեն
Ա. Ղազարյան - Հայ բարեգործական ընդհանուր միության Երևանի գրասենյակի տնօրեն
Վ. Բարսեղյան - Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի անդամ
Վ. Տոնոյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության արտաքին կապերի բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
 կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար 

Շ. ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ