041.0448.18.09.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 1997 թվականի N 448
քաղ. Երևան
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 159 որոշման 3-րդ կետի`
Հաստատել շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը (կցվում են):
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐը
1. Շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարական պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 159 որոշմամբ:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի N 159 որոշմամբ, սույն կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Հանձնաժողովը`
ա) համակարգում է շինարարության պատվերի տեղադրման մրցույթները կազմակերպող պատվիրատուների գործողությունները.
բ) համաձայնություն է տալիս մրցույթի տեսակի ընտրությանը և մրցույթի պայմաններին` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի N 159 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան.
գ) եզրակացություն է տալիս մրցույթի անցկացման ընթացակարգի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 3-ի N 159 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխանության վերաբերյալ.
դ) պատվիրատուից պահանջում և ստանում է տեղեկություններ մրցույթների կազմակերպման և անցկացման վերաբերյալ.
ե) պատվիրատուին խորհրդատվություններ է տալիս մրցույթների կազմակերպման և անցկացման վերաբերյալ.
զ) ներկայացնում է առաջարկություններ մրցույթների կազմակերպման և անցկացման կարգի կատարելագործման վերաբերյալ.
է) եզրակացություն է տալիս պատվիրատուին` 50 մլն դրամից բարձր նախահաշվային արժեք ունեցող օբյեկտների շինարարության պատվերի տեղադրման մրցույթի արդյունքները հաստատելու համար.
ը) համաձայնություն է տալիս պատվիրատուին` արժենշմամբ մրցույթի դեպքում բանակցությունների հրավիրել հավակնորդին.
թ) համապատասխան որոշում է ընդունում մրցույթին մասնակցելու համար ներկայացված միայն մեկ առաջարկության դեպքում.
ժ) մրցույթների տեսակների և պայմանների վերաբերյալ պատվիրատուի ներկայացրած առաջարկությունները մեկշաբաթյա ժամկետում քննարկում, կազմում է արձանագրություն և ներկայացնում պատվիրատուին.
ժա) իր իրավասության սահմաններում իրականացնում է այլ լիազորություններ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Հանձնաժողովի աշխատանքը կազմակերպվում է նիստերի միջոցով` ազատ քննարկման և հրապարակայնության պայմաններում: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
5. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է նրա նախագահը:
Հանձնաժողովի նախագահը վարում է հանձնաժողովի նիստերը և վերահսկողություն է իրականացնում ընդունված որոշումների կատարման նկատմամբ:
6. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստերի հրավիրման տեղի, ժամանակի և օրակարգի մասին, կատարում հանձնաժողովի ընթացիկ տեխնիկական աշխատանքները:
7. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
8. Հանձնաժողովն առանձին հարցերի կապակցությամբ իր նիստերին կարող է հրավիրել նախագծային և կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև առանձին փորձագետների:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Ղարիբյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ |
Ս. Կարապետյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Կ. Հակոբյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի վարչության շինարարության և քաղաքային տնտեսության բաժնի վարիչ |
Գ. Համբարձումյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության գլխավոր մասնագետ |
Մ. Օրդուխանյան | - Երևանի քաղաքապետարանի շինարարության բաժնի պետի տեղակալ |
Հ. Ազիզյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական ինվեստիցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.08.1998, N 504 | 13.09.1998, N 448 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|