Գլխավոր տեղեկություն
Համար
N 58
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.03.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.03.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 1997 թվականի N 58

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 534 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնը կազմակերպելու մասին» N 534 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի կանոնադրությունը:»

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան