040.0620.02.10.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 1999 թվականի N 620
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 24-ի «Երևանի քաղաքապետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 446, ինչպես նաև 1998 թվականի հունվարի 21-ի «Սյունիքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 48, «Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 49, «Լոռու մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 50, «Արմավիրի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 51, «Կոտայքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 52, «Արարատի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 53, «Շիրակի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 54, «Վայոց ձորի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 55, «Տավուշի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 56, «Արագածոտնի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 57 որոշումներում (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 6-ի N 200 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
նշված որոշումներով հաստատված կառուցվածքներից հանել «Կրթության տեսչություն» տողը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 6-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 200 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.12.2001, N 886 | 04.01.2002, N 620 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|