Գլխավոր տեղեկություն
Համար
N 354
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.07.1999-10.06.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.07.23/23(155)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.06.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.06.2001

041.0354.10.06.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 1999 թվականի N 354
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 187 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 31-ի «Պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների արդյունավետ կառավարման գործընթացի ապահովման միջոցառումների մասին» N 187 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. «Հայկական ատոմակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Երևանի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Մետրոպոլիտեն» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Երևանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայաստանի Հանրապետության երկաթուղու փոխադրումներ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայաստանի Հանրապետության երկաթուղու շարժակազմ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության, «Ջրմուղ-կոյուղի» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի տարեկան և 1999 թվականի ընթացիկ (ամսական) գործունեության ֆինանսական հսկողության (մոնիտորինգ) պարբերաբար իրականացման իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.05.2001, N 373 10.06.2001, N 354
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան