ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 1999 թվականի N 552
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունիսի 21-ի N 372 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման N 1 հավելվածի «ՀՀ վճռաբեկ դատարան» բաժնի «ավագ խորհրդատու» տողում «13820» թիվը փոխարինել «15020» թվով.
բ) որոշման N 3 հավելվածի 1-ին կետից հանել «զինվորական դատարանների ու Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի» բառերը:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|