ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 1999 թվականի N 261
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 209 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 209 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ`
ա) 4-րդ կետի «գ» ենթակետում «վարչության համակարգի կառուցվածքային» բառերը փոխարինել «ոլորտի» բառով.
հանել 4-րդ կետի «ժա» ենթակետը.
բ) հանել 5-րդ կետը.
գ) 6-րդ կետից հանել «համակարգի պետական» բառերը.
դ) 7-րդ կետից հանել`
«ե» ենթակետից` «համակարգի» բառը.
«զ» ենթակետը.
«է» ենթակետից` «վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների» բառերը.
«ը», «թ», «ժ» և «ժա» ենթակետերը.
ե) 9-րդ կետից հանել`
«զ» ենթակետից` «վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների» բառերը.
«ը» ենթակետից` «ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներին» բառերը.
«թ» ենթակետը.
9-րդ կետի «ե» և «ժա» ենթակետերում «կոլեգիայի» բառը փոխարինել «խորհրդի» բառով.
9-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է աշխատանքային պայմանագրեր».
զ) 11-րդ կետում «կոլեգիա» բառը փոխարինել «խորհուրդ» բառով.
է) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Վարչության խորհուրդն իր պարբերաբար (առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ) անցկացվող նիստերում քննության է առնում վարչության ոլորտի զարգացման հիմնական հարցերը և վարչության գործունեությանն առնչվող այլ հարցեր, կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում վարչության բաժինների հաշվետվությունները».
ը) 13-րդ կետում «կոլեգիայի« բառը փոխարինել «խորհրդի» բառով.
թ) 15-րդ կետում «վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների» բառերը փոխարինել «ոլորտի» բառով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|