Գլխավոր տեղեկություն
Համար
N 641
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.1996-20.03.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.12.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.12.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.03.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 1996 թվականի N 641

քաղ. Երևան

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ» ԵՎ «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հանրապետության հանրակրթական դպրոցներում «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների ուսումնական ծրագրերի ընտրության նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Ա. Պետրոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ռ. Ադուգումցյան - Երևանի պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու
Գ. Անանյան - Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ս. Աչոյան - Երևանի N 165 դպրոցի ուսուցչուհի
Վ. Գաբրիելյան - Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ս. Գյուլբուդաղյան - Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր
Մ. Խաչատրյան - Երևանի N 143 դպրոցի ուսուցչուհի
Լ. Հովսեփյան - ՀՀ ԳԱԱ-ի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի աշխատակից, բանասիրական գիտությունների թեկնածու
Գ. Մուսայելյան - Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Օ. Պետրոսյան - Երևանի N 19 դպրոցի տնօրեն
Գ. Ջահուկյան - ՀՀ ԳԱԱ-ի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս
Է. Ջրբաշյան - ՀՀ ԳԱԱ-ի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության ընդհանուր միջնակարգ կրթության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

2. Հանձնաժողովին` մեկշաբաթյա ժամկետում լուծել «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների ուսումնական ծրագրերի ընտրության հարցը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.03.1997, N 61 20.03.1997, N 641
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան