Գլխավոր տեղեկություն
Համար
N 26
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.02.20/2
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.01.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.01.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունվարի 1997 թ. N 26
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ-ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ՀԱՄԱԼԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սպայական կադրերի պատրաստման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ռազմամարզական վարժարան-ուսումնարանի համալիրը հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ենթակայությանը` այն վերակառուցելով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանի` միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության կարգավիճակով:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել նշված համալիրի գույքի հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան