Գլխավոր տեղեկություն
Համար
N 116
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.1997-08.11.1997)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.05.21/29(619)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.04.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.1997

041.0116.010497

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 1997 թվականի N 116
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության տարածքային կենտրոնների`

ա) աշխատողների թվաքանակը` 560 միավոր.

բ) հաստիքային միավորների հաշվարկման նորմացույցներ` համաձայն սույն որոշման N 1 հավելվածի.

գ) աշխատողների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն սույն որոշման N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության տարածքային կենտրոնների տնօրենների աշխատանքի վարձատրության խմբերը:

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության տարածքային կենտրոնների պահպանման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

4. Սույն որոշումը կիրարկվում է 1997 թվականի հունվարի 1-ից:
 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան 

 

ՀԱՎԵԼՎԱԾ n 1
ՀՀ վարչապետի 1997 թ.
ապրիլի 1-ի n 116 որոշման

 

Ն Ո Ր Մ Ա Ց ՈՒ Յ Ց Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

Անվանումը

Հաստիքային միավորը

Զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն

1

Գլխավոր (ավագ) հաշվապահ

1

Մասնագետներ`  

աշխատանք փնտրող յուրաքանչյուր 450 անձի

սպասարկման համար

1 (բայց ոչ պակաս, քան 2 հաստիքային միավոր` մեկ զբաղվածության տարածքային կենտրոնի համար)
Սպասարկող անձնակազմ`  

գործավար, մեքենագրուհի-քարտուղարուհի,

կադրերի տեսուչ, հաշվետար, գանձապահ, տնտեսվար,

պարետ, արխիվարիուս, վարորդ, պահակ, հավաքարար

1 (մինչև` աշխատանք փնտրող 1000 անձի սպասարկող զբաղվածության  տարածքային կենտրոնի համար)
2 (աշխատանք փնտրող 1000-3000 անձի սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոնի համար)
3 (աշխատանք փնտրող 3000-5000 անձի սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոնի համար)
4 (աշխատանք փնտրող 5000-ից ավելի անձի սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոնի համար)

 

Ծանոթագրություններ: 1. Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների զբաղվածության կենտրոններում սահմանվում են տնօրենի տեղակալի և գլխավոր հաշվապահի պաշտոններ:

2. Զբաղվածության տարածքային կենտրոններում յուրաքանչյուր 5 հաստիքային միավորի հաշվով սահմանվում է բաժնի պետի մեկ պաշտոն:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Գ. Շահբազյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ n 2
ՀՀ վարչապետի 1997 թ.
ապրիլի 1-ի n 116 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Անվանումը

Պաշտոնային դրույքաչափերը (դրամ)

Տնօրեն`  

աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի

աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի

աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի

9250-22600
9110-20400
8990-18700
Բաժնի պետ, գլխավոր հաշվապահ 8860-17600
Գլխավոր մասնագետ, ավագ հաշվապահ, ավագ իրավական տեսուչ 8630-12700
Առաջատար մասնագետ, հաշվապահ, իրավական տեսուչ 8530-11850

1-ին կարգի մասնագետ  

8420-11000
2-րդ կարգի մասնագետ 8180-10000

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Գ. Շահբազյան