ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 1996 թվականի N 472
քաղ. Երևան
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Զինծառայողների կենսաթոշակների հաշվարկման և վճարման աշխատանքները Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարությունում կենտրոնացնելու և այդ գործում միասնական քաղաքականություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակն ավելացնել 8 միավորով` նախարարության կենտրոնական ապարատի կենսաթոշակային ապահովության վարչության կազմում ենթաստորաբաժին ստեղծելու նպատակով:
2. Գաղտնի:
3. Ընդունել ի գիտություն, որ փոխադրման կարգով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարություն տեղափոխված զինծառայողների համար պահպանվում են աշխատանքի վարձատրության գործող պայմանները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ արտոնություններ:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սույն որոշումից բխող փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների 1996 թվականի ծախսերի նախահաշիվներում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.12.1996, N 699 | 31.12.1996, N 472 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|