Գլխավոր տեղեկություն
Համար
N 213
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.05.1999-09.01.2001)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.08.30/28(160)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.04.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.04.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.1999

040.0213.08.04.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

ո ր ո շ ու մ

 

12 ապրիլի 1999 թվականի N 213

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածին համապատասխան`

1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների համար հաստատված աշխատավարձի ֆոնդի սահմաններում 1999 թվականի ապրիլի 1-ից սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը, համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» N 186 որոշման 1-ին կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հավելված
ՀՀ վարչապետի 1999 թ.
ապրիլի 12-ի N 213 որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը

 


Պաշտոնի անվանումը Պաշտոնային
դրույքաչափը
(դրամ)

 
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար   140000
 
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար   110000
 
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական   100000
 
ՀՀ վարչապետի խորհրդական   80000
 
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի առաջին տեղակալ   90000
ՀՀ վարչապետի օգնական   55000
ՀՀ վարչապետի մամլո քարտուղար, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ, ՀՀ կառավարության աշխատակազմի վարչության (ծառայության) պետ, քարտուղարության պետ, գործերի կառավարիչ, ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ   75000
 
ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու   57000
 
ՀՀ կառավարության աշխատակազմի վարչության պետի տեղակալ, ծառայության պետի տեղակալ, քարտուղարության պետի տեղակալ, գործերի կառավարչի տեղակալ, արարողակարգի ծառայության պետ   57000
 
ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի, ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի աշխատակազմերի ղեկավարներ, խորհրդականներ   45000
 
Բաժնի վարիչ   45000
 
Նախարարի օգնական   38000
 
Արխիվի վարիչ, գրադարանավար   38000
 
Գլխավոր մասնագետ   32000-38000
 
Առաջատար մասնագետ   28000-30000
 
Առաջին կարգի մասնագետ   24000-26000
 
Երկրորդ կարգի մասնագետ   21000-23000
 
Մասնագետ   19000-21000

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Է. Թադևոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.01.2001, N 31 10.02.2001, N 213
27.12.2000, N 857 09.01.2001, N 213
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան