Գլխավոր տեղեկություն
Համար
N 67
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.03.1997-10.08.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.10/26(481)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.03.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.09.2000

041.0067.060397

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 1997 թվականի N 67
քաղ. Երևան

 

ՈՐԴԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանիքի և ամուսնության օրենսգրքի 222 հոդվածով`

1. Ստեղծել որդեգրման գործերով հանձնաժողով:

2. Հաստատել որդեգրման գործերով հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը (կցվում են):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ վարչապետի 1997 թ.
մարտի 6-ի N 67 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Որդեգրման գործերով հանձնաժողովի

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Որդեգրման գործերով հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) խորհրդակցական մարմին է, որն օտարերկրյա քաղաքացու (քաղաքացիների) կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրման յուրաքանչյուր առանձին դեպքում որոշում է որդեգրման թույլտվություն տալու նպատակահարմարության հարցը:

2. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

ա) տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացրած որդեգրման գործի հիման վրա օտարերկրյա քաղաքացու (քաղաքացիների) կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրման համար Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությունն ստանալու վերաբերյալ եզրակացություն տալը.

բ) որդեգրման հարաբերությունները կարգավորող օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը:

4. Հանձնաժողովը`

ա) ելնելով որդեգրվող երեխայի շահերից` քննարկում է օտարերկրյա քաղաքացու (քաղաքացիների) կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրման յուրաքանչյուր առանձին դեպք.

բ) անհրաժեշտության դեպքում համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարից սահմանված կարգով պահանջում և ստանում է լրացուցիչ փաստաթղթեր.

գ) առանձին դեպքերում տվյալ որդեգրման գործի քննարկմանն է հրավիրում օտարերկրյա քաղաքացի հանդիսացող որդեգրողին (որդեգրողներին).

դ) իր աշխատանքներում ներգրավում է համապատասխան մասնագետների.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված որդեգրման գործի քննարկման հիման վրա տալիս է օտարերկրյա քաղաքացու (քաղաքացիների) կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրման համար Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությունն ստանալու վերաբերյալ եզրակացություն և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալը:

6. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն է:

Հանձնաժողովն ունի քարտուղար, որի պարտականություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական քաղաքականության վարչության պետը:

7. Որդեգրման գործը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ սահմանված կարգով մուտքագրվելուց հետո հանձնվում է հանձնաժողովի քարտուղարին:

8. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան որդեգրման գործը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ մուտքագրվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում:

9. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների 2/3-ը:

Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

10. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նստավայրում:

11. Հանձնաժողովի եզրակացությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը (վերջինիս բացակայության դեպքում` տեղակալը) և հանձնաժողովի քարտուղարը:

12. Հանձնաժողովն իր եզրակացությունը 10-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

13. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ վարչապետի 1997 թ.
մարտի 6-ի N 67 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

Որդեգրման գործերով հանձնաժողովի

 

Գ. Շահբազյան

 

Հ. Հակոբյան

 

Ա. Բաբլոյան 

Ա. Պետրոսյան

Հ. Հարությունյան

 

Տ. Պետրոսյան

Վ. Օսկանյան

Կ. Հայրապետյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ սոցիալական ապահովության նախարար
(նախագահի տեղակալ)
- ՀՀ առողջապահության նախարար
- ՀՀ կրթության և գիտության նախարար
- ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության
նախարարի առաջին տեղակալ
- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
- ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական
քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան